ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Նախարարը նշեց, որ ըստ ռազմավարության՝ Գյումրին պետք է ունենար մեկ խոշոր աղբավայր՝ հարակից Բայանդուր գյուղի տարածքում, որը վարկային կոնցեպտի մեջ էր մտնում: «Բայց վերջին շաբաթում ձեր մոտ ունեցած հանդիպման արդյունքում հնարավոր է այս խնդիրները վերանայվեն և նոր առաջարկ ներկայացվի»,-ասաց նա՝ խոսքն ուղղելով վարչապետ Կարեն Կարապետյանին:
«Ընդհանուր առմամբ, փաստաթուղթը նկարագրային ամբողջական պատկեր է տալիս Շիրակի մարզում գոյություն ունեցող վիճակի և այն քայլերի, որոնք անհրաժեշտ են առաջիկայում՝ գոնե մինիմալ կարգավորման բերելու տարածքը աղբահանության և սանիտարական մաքրման տեսանկյունից»,-ասաց նա:
Վարչապետն արձագանքեց, որ վերջին շրջանի քննարկումներում, խորհրդակցություններում նշվել է, որ ողջ հանրապետության հետագա ծրագրերը, ռազմավարությունը պետք է հստակ սահմանվեն: «Մենք ունենք տարբեր չափերի խնդիրներ, կտոր-կտոր նայելու դեպքում ընդհանուր պատկերը կորցնելու հավանականություն ունենք»,-ասաց վարչապետը և նախարարին հարցրեց՝ արդյոք այս որոշումն ընդհանուր ծրագրին համահունչ է և չենք շեղվում ընդհանուր գաղափարից: Նախարարը նշեց, որ որոշումը համահունչ է ծրագրին:
Նշենք, որ ռազմավարությունը սահմանում է միմյանցից անջատ գործող, սակայն կոշտ կենցաղային թափոնների կառավարման եվրոպական նույն ստանդարտներին համապատասխան ԿԿԹԿ ենթահամակարգերի կայացումը` հիմնականում մարզային բաժանման (կամ երկու մարզեր-մեկ ենթահամակարգ) սկզբունքով: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ հանրապետության մարզերն ունենան տեղային սոցիալ-տնտեսական, բնակլիմայական, կոմունալ-ենթակառուցվածքային իրավիճակի գնահատմամբ և միջազգային խորհրդատուների աշխատանքների արժևորմամբ մշակված կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր` ԿԿԹԿ ենթահամակարգերի ներդրումն առավել սահուն, և շահագործումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
Ըստ ընթացիկ իրավիճակի՝ Շիրակի մարզում ներկայումս աղբահանության ծառայությունները հեռու են բավարար լինելուց: Թեև մարզի բնակչության 93.5 %-ին տրամադրվող աղբահանության ծառայության ցուցանիշով Շիրակի մարզը երկրորդն է մայրաքաղաք Երևանից հետո, սակայն բարձր ցուցանիշը կապված է Գյումրու մեծ տեսակարար կշռով: Մարզի 79 համայնքներից 56-ը այս կամ այն չափի միջոցներ են ուղղում աղբահանության ծառայություններին, որոնք բոլոր դեպքերում բավարար չեն: 23 համայնքն առհասարակ աղբահանության վրա գումար չեն ծախսում: Գործող համակարգը բնապահպանական, առողջապահական, սանիտարա-հիգիենիկ առումներով խիստ խոցելի է և կարիք ունի բարելավման` հանրապետությունում արդեն իսկ մեկնարկած ԿԿԹԿ ծրագրերի ծիրի մեջ:
Այսպիսով՝ առաջարկվում է Շիրակի մարզում ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշները բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգիենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: Ակնկալվում է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործությունը կնվազեցվի և կչեզոքացվի, բնակչության համակ կապահովվի հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացումը կկրի պարտադիր և պարբերական բնույթ, համապատասխան պահանջարկի դեպքում կիրականացվի օգտահանման ենթակա թափոնների տեսակավորում, կխորանա Շիրակի մարզի համայնքների միջհամայնքային ոլորտային համագործակցությունը: Ինչպես նաև նախատեսվում է, որ կվերացվեն կամ կկոնսերվացվեն Շիրակի մարզի բոլոր աղբավայրերն ու աղբանոցները: Մարզի աղբահանության կարիքները կսպասարկի բացառապես մեկ՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխանող աղբավայր:
Մինչև հայեցակարգի կենսագործումը հավաքված աղբը կտեղափոխվի սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրեր:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02