Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:
Թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը և հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող Այրված տարածքների արձագանքելու արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ: Նրանք նաև կներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատվություն կապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկետ անելիքների շուրջ:
«Ուրախ ենք, որ հրդեհից հետո այս թիմը կարողացավ այսքան շուտ օգնության գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լավագույն փորձը և գործելակերպերը: Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակում սա կարևոր քայլ է, որը հետագայում թույլ կտա մեղմել հրդեհների հետևանքով հասցվող վնասը », - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ամերիկացի երկու փորձագետները հանդիպումներ կունենան Խոսրովի արգելոցի աշխատակիցների, պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ լսելու, ծանոթանալու և օգնելու գտնել հրդեհի գոտու ու դրա հարակից հատվածի այն առանցքային տեղանքները, որտեղ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն: Այցի ընթացքում նրանք մասնավորապես կփորձեն պարզել այն տարածքները, որոնք կարող են վնասվել ջրահոսքերի ու բուսածածկի կորստյան պատճառով հողերի էրոզիայի հետևանքով: Նրանք առաջարկներ են պատրաստում անհապաղ ձեռնարկվելիք արտակարգ միջոցների մասին, որոնք նվազագույնի կհասցնեն մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգները՝ պայմանավորված հեղեղներով ու սողանքներով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02