Սեպտեմբերի 9-ին Դիլիջանում անցկացվեց «Մշակույթի վերածնունդ» խորագրով արվեստի և արհեստի համահայկական փառատոնը: Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին հայկական գորգերի, դեկորատիվ արվեստների և արհեստների, կավագործության, խոհանոցային և այլ նմուշներ: Փառատոնին ներկա գտնվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարեյանը, ով տաղավարներով շրջելուց հետո, իր տպավորություններով կիսվեց մեզ հետ:
«Արդեն երրորդ անգամն է, որ Դիլիջանում մասնակցում եմ այս փառատոնին, և կարող եմ ասել, որ տարեցտարի փառատոնն ավելի է զարգանաում և այս փառատոնն արդարացնում է իր նպատակը», - ասաց նախարարը:
Magnis.News-ի այն հարցին, թե որն է նմանատաիպ և հենց այս փառատոնի գխավոր նպատակը՝ նախարարն ասաց.
«Առաջինը նման համահայկական միջոցառումները նախատեսվում են, որ իրականացվեն Երևան քաղաքից դուրս և խթան դառնան զզբոսաշրջության զարգմացման համար: Ինչպես նկատեցինք այսօր այստեղ են եկել ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ՝ տարբեր ազգի զբոսաշրջիկներ: Այստեղ ներկայացված են տարբեր տարածաշջանի, Արցածից ևս հյուրեր ունենք, տաղավարներ և ամենքը ներկայացել է իր տարածաշրջանին բնորոշ արհեստագործական և արվեստի նմուշներով: Մենք պետք է հասնենք նրան, որ նման միջոցառումները դառնան մեծ ու ավելիլի ընգրկուն: Այսինքն այս փառատոնները խթանում են ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին զբոսաշրջությունը: Տարբեր փառատոններ իրականացվում են տարբեր մարզերում,որպեսզի մարզերի միջև ներքին ճանաչողությունը բարձրանա, որ մարդիկ հայտնաբերեն, թե երկրի ներսում մենք ինչ հրաշք զբոսաշրջային վայրեր ունենք»:
Սուրեն Կարեյանը, նաև խոսելով ճանապարհների վատ վիճակի մասին, ասաց որ լավ ճանապահներ ունենալը զբոսաշրջիկներին գրավելու կարևոր պայմաններից մեկն է, բայց մենք պետք է ելնենք այն իրականությունից, ինչը, որ ունենք: Նախարարը օրինակի համար հիշեց Կալավան գյուղը, որ չունենալով բարեկարգ ճանապարհ, հյուրընկալել է մոտ 1300 այլազգի զբոսաշրջիկի:
Փառատոնին ներկա գտնվելու համար Դիլիջան էին այցելել բազմաթիվ սփյուռքահայեր և այլազգի հյուրեր, որոնք տպավորված էին ոչ միայն Դիլիջանի գեղատեսիլ բնությամբ, այլ նաև՝ հայական և ավանդական ուտեստներով: Դե իսկ ձեռագործ աշխատանքների հանդեպ ոչ միայն ուշադրություն, այլև՝ հիացմունք կար:
Նշենք, որ փառատոնը կազմակերպել են` «Մեդիա Օնիքս» ընկերությունը, Մշակույթի և զբոսաշրջության խրախուսման հիմնադրամը, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի օժանդակությամբ:
Արմինե Բրսոյան










17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02