Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Իգլայի» աղմկոտ գործով դատական նիստը:
Այս գործով որպես ամբաստանյալ անցնում է նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:
Այսօր դատարանում ցուցմունք տվեց վկա «ՕՐՕ» դաշինքի Արմավիրի մարզի շտաբի պետ Սուսաննա Հարությունյանը:
Հարցին, թե ամբաստանյալներից ո՞ւմ եք ճանաչում վկան ասաց, որ ճանաչում է Արմեն Պողոսյանին, Սանասար Գաբրիելյանին, Սամվել Բաբայանին և Կարեն Քոչարյանին:
Սուսաննա Հարությունյանն դատարանին պատմեց, որ ապրիլին ԱԺ ընտրություններին մասնակցող «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբում կազմակերպչական աշխատանքներով է զբաղվել, որի ընթացքում էլ առնչվել է սույն գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի հետ:
Սուսաննա Հարությունյանը դատարանում պնդեց, որ Սամվել Բաբայանն չի ճանաչել գործով որոշ մեղադրյալների: «Նա՝ Արցախի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտը չէր կարող գործ ունենալ Հրաչյա Մայիլյանի և Արմեն Պողոսյանի հետ. նրանք Էջմիածնին բնակիչներ են: Նա չի ճանաչել նրանց: Ձերբակալության նախորդ օրը Սանասարն այցելեց մեր շտաբ, ասաց, որ Երևան-Սևան մայրուղում իրեն ԱԱԾ-ն խուզարկել է: Ես դա կապեցի Ջրառատի դեպքերի հետ: Առավոտյան արդեն իմացա, որ իրեն ձերբակալել են: Զանգեցի Սամվել Բաբայանին և ասացի, որ մեր կողմնակիցներից մեկին ձերբակալել են: Բաբայանն ասաց՝ «լավ են արել»…Այդպես մեր խոսակցությունը ավարտվեց»:
Լուսանկարը՝ Photolure-ի
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02