Կենտրոնական Քալիֆորնիայի 150 ագարակատերեր միավորվել են իրավապահների հետ, որպեսզի որոնեն հունական ընկույզի ու գետնանույշի պահեստները կողոպտող հանցագործներին:
Սան Ֆրանցիսկոյի CBS հեռուստաալիքը հայտնում է, որ չարագործները հայտնվում են վերամշակման գործարարններ կեղծ փաստաթղթերով, անվճար վառելիք ստանում առաքման համար, իսկ հետո բեռի հետ միասին անհետանում անհայտ ուղղություններով:
Մասնագետները նշում են, որ յուրաքանչյուր գողացված բեռ կարող է գնահատվել մոտավորապես 150-500 հազար դոլար: Մասնավորաապես օրինախախտները սիրում են գետնանույշ գողանալ, քանի որ ընդեղենի հենց այդ տեսակն է շուկայում ամենաարժեքավորը համարվում:
Օրինակ Ստանիսլաուս օկրուգում անցած տարվա հոկտեմբերի 23-ին գողացվել է 42 հազար ֆունտ հունական ընկույզ:
Ֆրեզնեյում գյուղատնտեսական վերամշակող գործարանների ասոցացիայի նախագահ Ռոջեր Իսոմինի խոսքով իրենք գործ ունեն սլավոնական ծագման հանցագործների լավ կազմակերպված ավազակախմբի հետ: Բեռների վերցման մեխանիզմը հետեւյալն է՝ նրանք հատուկ կայքերից տեղեկություններ են հայթայթում տրանսպորտային ընկերությունների ու նրանց ծրագրված բեռնափոխադրումների մասին: Որոշ դեպքերում նույնիսկ ջարդում են ընկերությունների ներքին ցանցերը, ներբեռնելով կամ կեղծելով միանգամայն լեգիտիմ փաստաթղթեր թանկարժեք ապրանքի առաքման համար:
Սովորաբար կողոպուտի մասին հայտնի է դառնում միայն այն ժամանակ, երբ օրինական պատվիրատուները սկսում են Ամերիկայով մեկ փնտրել իրենց կորած ապրանքը:
Ոստիկանությանը դեռ չի հաջողվել ձերբակալել հանցագործներից որեւէ մեկին եւ ոչ էլ գտնել այն թրեյլերները, որոնցով նրանք տեղափոխում են ապրանքը:
Oakdale Leader-ը հայտնում է, որ որոշ դեպքերում ագարակատերերը կասկածում են «ռուս եւ հայ վարորդներին»: Ոստիկանությանը հայտնել են առնվազն մեկ դեպքի մասին, երբ օրինախախտը «ուժեղ ռուսական առոգանություն ուներ»:
Վերջին չորս տարիներին ընկուզային մաֆիայի պատճառով կրած կորուստները կազմել են 7.6 մլն դոլար:
Սակրամենտոյում ՀԴԲ շտաբ բնակարանում հաստատել են հեռու տեղեր բեռներ տեղափոխող վարորդների շրջանում կազմակերպված հանցագործության առկայությունը, սակայն հրաժարվել են հայտնել կատարված հանցագործությունների մանրամասները
Մինչ այդ հայտնել էն, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի պատժամիջոցների շրջանակում Մոսկվան հրաժարվել է քալիֆորնիական նուշ գնել:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02