2007թ. Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների արդյունքում կորցրեց այդ պաշտոնը, քանի որ նոր Սահմանադրությամբ վերացվեց վարչապետի պաշտոնը: Համարվում էր, որ կառավարման նախագահական համակարգի դեպքում չի կարող լինել վարչապետ, քանի որ գործադիր իշխանությունը ղեկավարում է նախագահը: Դրա փոխարեն սահմանվեց պետնախարարի պաշտոն, ով, ըստ էության, փոխարինելու է վարչապետին: Արդեն գրել ենք, որ Արցախում կայացված քաղաքական համաձայնության արդյունքում հենց Արայիկ Հարությունյանը կզբաղեցնի պետնախարարի պաշտոնը: Նա մեզ հետ հարցազրույցում, ըստ էության, չի հերքում նման հնարավորությունը:
– Սեպտեմբերի 7-ին Ձեր ղեկավարած կառավարությունը հրաժարական ներկայացրեց, ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործունեությունը և Ձեր 10-ամյա վարչապետությունը:
– Հեշտ տարիներ չէին, սակայն մեզ հաջողվել է տարեկան միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ ապահովել, որը, բնականաբար, դրականորեն է անդրադարձել հասարակության և, ընդհանրապես, պետության վրա: Անձամբ ես դժգոհ չեմ արդյունքներից՝ չմոռանալով նաև խնդիրների և բացթողումների մասին: Իսկ մնացած գնահատականը թող տան ժողովուրդը և ժամանակը:
– Ձեր վարչապետության ընթացքում արձանագրվել է տպավորիչ տնտեսական աճ, այս առումով ի՞նչ խորհուրդ կտայիք Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին
– Կարեն Կարապետյանը բավականին լավ գիտի տնտեսությունն ու տնտեսական կանոնները, ինչը համակցվում է հայրենիքին արդյունավետորեն ծառայելու նրա մոտիվացիայի հետ: Այնպես որ, պարոն Կարապետյանը իմ հատուկ խորհրդի կարիքը չունի, իսկ անհրաժեշտության դեպքում, մենք քննարկումներ ունենում ենք իրար հետ:
– Երբ ամենամեծ ու ամենազդեցիկ կուսակցության ղեկավարը հրաժարվում է պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար, տպավորություն է ստեղծվում, որ հարցերը որոշվում են ոչ թե Արցախում, այլ Հայաստանում:
– Ես պաշտոնի համար չեմ աշխատում և պայքարում, այլ՝ հայրենիքին ու ժողովրդին արդյունավետորեն ծառայելու համար: Իսկ տեղի հարցերը որոշվում են Արցախում:
– Մտադի՞ր եք շարունակել աշխատել նոր կառավարության կազմում, և որքանո՞վ են իրական պետնախարար նշանակվելու մասին տեղեկությունները:
– Մտադիր եմ շարունակել ծառայել հայրենիքին՝ լինելով թիմի անդամ:
– Դուք շարունակում եք մնալ Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը: Նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկե՞լ եք կոալիցիոն կառավարություն ստեղծելու հնարավորությունը, մանավանդ, որ Բակո Սահակյանը նախագահ ընտրվեց Ձեր ղեկավարած կուսակցութան աջակցությամբ: Ի՞նչ կուսակցական կազմ կունենա նոր կառավարությունը:
– Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս կառավարությունը կոալիցիոն և կուսակցական հիմքով չի լինելու, այլ՝ պրոֆեսիոնալ: Իսկ կառավարության կազմը որոշվելու է նախագահի կողմից:
– Ղարաբաղի հարցի կարգավորման այն մեխանիզմը, որն առաջարկում է միջազգային հանրությունը, կնպաստի՞ ապահովության զգացողության ավելացմանը և Ղարաբաղի զարգացմանը, թե՞ հակառակը՝ թուլացմանը և բնակչության ավելի մեծ արտահոսքին
– Ոչ մի մեխանիզմ չի կարող լուծել հիմնախնդիրը, եթե անվտանգության իրական երաշխիքներ չունենանք: Ցանկացած մեխանիզմ պետք է հաշվի առնի Արցախի բնակչության դիրքորոշումը և առկա հանգամանքները, այլապես դատապարտված է ձախողման:
Պարոն Հարությունյանի պատասխաններից կարելի է հասկանալ, որ նա ակտիվորեն մասնակցում է նոր կառավարության ձևավորմանը, այլապես չէր կարող տեղյակ լինել, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու կառավարությունը: Մի նկատառում ևս. եթե կառավարությունները ձևավորվում են ոչ կուսակցական սկզբունքով, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեն խորհրդարանական ընտրությունները և ի՞նչ իմաստ ունի կուսակցությունների գոյությունը: Չէ՞ որ այդ ընտրությունները կազմակերպվում են իշխանության ձևավորման համար, ոչ թե ինքնանպատակ, ուղղակի որ չասեն, թե Արցախում էլ են ընտրություններ լինում:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02