ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ալմաթիում ընթացող Մրցակցության հարցերով միջազգային համաժողովին:
ՏՄՊՊՀ-ից հայտնել են, որ Համաժողովը կարևորագույն հարթակ է ՝ տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև արտահանող և ներկրող ընկերությունների մրցակցային հավասար հնարավորություններին առնչվող հարցերի քննարկման համար:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը Համաժողովում հանդես է եկել ընդարձակ ելույթով՝ ներկայացնելով ԵՏՄ անդամակցության շրջանակում կատարված մեծածավալ աշխատանքները, դրանց արդյունքները, ինչպես նաև խոսել է դեռևս կանոնակարգման անհրաժեշտություն ունեցող խնդիրների մասին:
Մասնավորապես, իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահը անդրադարձել է ԵՏՄ անդամ այլ երկրների առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործացության խնդրին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ շարունակվող և արդեն իսկ կատարված բավականին լուրջ աշխատանքը:
«Տնտեսական միասնական տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները պետք է ունենան աշխատելու հավասար մրցակցային պայմանները, ինչին էլ ուղղված է մեր գործունեությունը վերջին 2 տարիների ընթացքում»,-նշել է Ա. Շաբոյանը:
Նա գործընկերներին է ներկայացրել նաև մի քանի հաջողված օրինակներ, երբ Հանձնաժողովը կարողացել է ՌԴ տարածքում պաշտպանել հայ արտադրողների շահերը, և, անգամ ներգրավվելով գործում որպես երրորդ կողմ, դատական կարգով վերականգնել է նրանց շահերը: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը նշել է, որ այսօր արդեն մեջ հաջողությամբ կիրառվում է ՏՄՊՊՀ-ի կողմից մշակված և ԵՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից ընդունված առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ առևտրային փոխհարաբերությունների մասին կանոնագիրքը. «ԵՏՄ անդամ երկրների խոշոր առևտրային ցանցերի և հայ արտադրողների միջև սկիզբ դրված և այսօր արդեն հաջողությամբ զարգացող և ընդլայնվող համագործակցության պարագայում նման կանոնագրքի կիրառումն առավել քան կարևորվում է»:
Իր ելույթում ՏՄՊՊՀ նախագահը խոսել է նաև այն մասին, որ ԵՏՄ անդամակցությունը էապես դրական է անդրադարձել մեր երկիր նոր տնտեսվարողների մուտքի, ինչպես նաև երկրից արտահանումների աճի առումով: Այս հանգամանքն, անշուշտ, իր դրական ազդեցությունն է ունեցել տասնյակ ապրանքային շուկաներում մրցակցության ուժեղացման վրա: Բացի այդ, ԵՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների աշխատանքը դարձել է ավելի սերտ, ինչը հնարավորություն է ընձեռում առավել օպերատիվ կերպով համագործակցել՝ պահանջվող տեղեկատվության փոխանակման, համատեղ վարույթների իրականացման և երկկողմ հնարավոր խնդիրների լուծման առումով:
Տեղեկացնենք, որ Համաժողովին մասնակցում են ԵՏՄ անդամ և այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, ինչպես նաև տնտեսական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների և բիզնես համայնքի ներկայացուցիչներ:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02