«Ռոսատոմ» պետական կորպորացիան կարծում է, որ Հայաստանի հետ ոչ էներգետիկ նպատակներով ատոմային տեխնոլոգիաների օգտագործման համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Հայաստանի գործընկերությունը կբարելավի կյանքի որակը երկու երկրներում էլ, ասել է «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Գորնը ոչ էներգետիկ նպատակներով ատոմային տեխնոլոգիաների օգտագործման մասին սեմինարի ժամանակ, որը տեղի էր ունեցել Երևանում` գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։
Գորնը նշել է, որ ընկերությունն օգտագործում է ոչ էներգետիկ նպատակներով ատոմի ոլորտում կուտակած իր փորձը։
«Համոզված ենք, որ Հայաստանի հետ գործընկերությունն այդ ոլորտում կարող է փոխշահավետ լինել, և մեր երկրներում բարելավել կյանքի որակը», – ասել է Գորնը։
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Վարդանյանն իր հերթին նշել է, որ այսօր Հայաստանում ատոմային տեխնոլոգիան միայն էներգետիկան է։
«Համոզված եմ, ճառագայթման տեխնոլոգիայի շնորհիվ պարենի և բժշկական նշանակության արտադրանքի մշակման բազմաֆունկցիոնալ կենտրոնների ստեղծումը, որի շինարարությամբ զբաղվում է «Ռոսատոմը», դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսական զարգացման և առողջապահության վրա», – ասել է Վարդանյանը։
Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Երևանից 28 կմ դեպի արևմուտք: ՀԱԷԿ-ը երկու էներգաբլոկ ունի, որոնք կառուցվել են ВВЭР-440 տեսակի երկու սեյսմիկ ռեակտորների հիման վրա: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը` 1980 թվականի հունվարի 5-ին:
Ներկա պահին աշխատում է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին: Այն արտադրում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը:
Հայաստանի կառավարության որոշման համաձայն` 2015 թվականին մեկնարկել են կայանի ծառայության ժամկետի երկարացման աշխատանքները։
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02