2017 թվականը մոտենում է ավարտին և եթե փորձենք ամփոփել Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության անցնող տարին և առանձնացնել ամենաարդյունավետ աշխատանք ցուցաբերած գերատեսչությունները, այդքան էլ դժվարի չի լինի առանձնացնել ամենաարդյունավետներին.
1. Կարեն Կարապետյանի կառավարության ամենաարդյունավետ աշխատած կառույցը ՊԵԿ-ն է ՝ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ: ՊԵԿ նախագահ նշանակվելու առաջին իսկ պահից Վարդան Հարությունյանը մի կողմից սկզբունքային պայաքար է իրականացրել համակարգում՝ կոռուպցիան վերացնելու ուղղությամբ, և կարող ենք փաստել, որ լուրջ հաջողությունների է հասել, մյուս կողմից՝ ջանքեր է թափել ՊԵԿ-ը ապաքաղաքականացնելու և գործարարների գլխին մահակի պես կախված կառույցը՝ ուղղակի հարկեր հավաքագրող գերատեսչության տանելու, և որ ամենակարևորն է , Վարդան Հարությունյանին հաջողվել է փաստացի տնտեսական զարգացում չլինելու պայմաններում կատարել պետական բյուջեն, ավելին, հավաքագրել շատ ավելի մեծ չափով գումար, քան ՝ նախատեսված էր: Ի դեպ Վարդան Հարությունյանը հեշտացրեց և հավասարության նշան դրեց նաև մաքսազերծումների խնդրում, իսկ բիզնեսում հարկային ստուգումները նվազեցրեց գրեթե երկու անգամ: ՊԵԿ-ը նաև շնչելու օդ տվեց փոքր ու միջին գործարարներին՝ պետական բյուջեն փաստացի կատարելով հիմնականում խոշոր բիզնեսի հարկերի շնորհիվ: Ինչ խոսք, մեզանում ՊԵԿ-ն այն կառույցն է , որ որքան էլ բարեփոխես և որքան էլ այն օբյեկտիվ աշխատի, դժգոհություններ և բողոքներ միշտ էլ լինելու են, բայց այնուամենայնիվ կարող ենք ֆիքսել, որ վաչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ամենաարդյունավետ աշխատած կառույցը ՊԵԿ-ն է՝ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ:
2. Արդյունավետ աշխատած գերատեսչություններից կարելի է համարել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Ճիշտ է, այս բնագավառում տեղի ունեցած գործընթացները հիմնականում կապված են բարերար Սամվել Կարապետյանի ներդրումների հետ, ով հսկայական նեդրումներ է կատարել՝ էներգետիկ համակարգը արդիականացնելու և համակարգի անվտանգությունը բաձրացնելու ուցղղությամբ, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի զարգացման նպատակով, բայց և այնպես չգնահատել համակարգող նախարարության աշխատանքը ևս ճիշտ չէ, մանավանդ որ նախարար Աշոտ Մանուկյանն այս կարճ ժամանակաշրջանում ձեռք է բերել պրոֆեսիոնալ, պարկեշտ և բանիմաց գործչի համբավ , ով առանց որևէ շոուների համեստորեն կատարում է իր գործը: Խոսելով այս նախարարության արդյունավետ աշխատանքի մասին, պետք է առանձնացնել նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի չափազանց արդյունավետ աշխատանքը, ով իր առջև նպատակ դրեց և համառորեն փորձում է Հայաստանում տարածել և արդեն իսկ որոշակի հաջողությունների է հասել՝ արևային էներգիան զարգացնելու գործում ( ի դեպ այստեղ ևս չափազանց մեծ լումա ունի բարերար Սամվել Կարապետյանը).
3. Խոսելով Կարեն Կարապետյանի կառավարության արդյունավետ աշխատած գերատեսչությունների մասին , պետք է առանձնացնենք նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ՝ նախարար Սուրեն Կարայանի գլխավորությամբ: Նախարար Կարայանին կարելի է համարել մեր օրերի ամենաշատ աշխատող պաշտոնյաներից մեկը, ում աշխատանքի արդյունքներն այս պահին թերևս չեն երևում, քանզի ներդրումները մեկ օրում արդյունք չեն կարող տալ, բայց անզեն աչքով էլ երևում է Սուրեն Կարայանը ողջ տավա ընթացքում հանդիպումներ էր ունենում տարբեր ներդրողների հետ՝ փորձելով ներդրումները բերել Հայաստան , ինչպես նաև նախարարի քրտնաջան աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվում Հայաստանի և Իրանի սահմանին կառուցվող՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտին:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44