Lragir.am-ը գրում է. Այսօր կառավարության նիստում երկու որոշում է ընդունվելու:
1. Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազամատակարարման ամբողջ ցանցն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվելու է «Գազպրոմ Արմենիային»:
Ցանցի կառուցումն ավարտվել է անցյալ տարի, տեղի է ունեցել հանդիսավոր բացում: Նախատեսվում էր, որ այդ ցանցի միջոցով իրանական գազը պետք է մատակարարվեր այդ քաղաքների սպառողներին: Ցանցի կառուցման գումարը հատկացրել է Իրանը: Սակայն մինչ օրս սպառողները գազ չունեն: Ըստ ամենայնի, ցանցը Գազպրոմին հանձնելուց հետո նոր սպառողները գազ կունենան: Եթե նույնիսկ դա լինի իրանական գազ, ապա այն կլինի արդեն Գազպրոմի ցանցով:
Այսինքն, Հայաստանը Իրանի փողով ցանց է կառուցում ու անհատույց հանձնում Գազպրոմին:
2. ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Իրանի հետ սահմանին ճանապարհի 40 մետր հատվածում վերանորոգումը դադարեցնելու մասին որոշումը:
Հիմնավորման մեջ նշված է. «Կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը և այն հանգամանքը, որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետևանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել պայմանագիրը սահմանված կարգով դադարեցնել: ... Աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»:
Մեկնաբանություններն իսկապես ավելորդ են: Հարկ է նշել երկու հանգամանք: Նախ, այս երկու որոշումներն անմիջապես առնչվում են իրանական ուղղության հետ: Հայ պաշտոնատարները սիրում են կրկնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հետ են մնում քաղաքական սերտ հարաբերություններից, երբեմն նույնիսկ ակնարկելով Իրանի «թերացումը»: Բայց սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հայաստանը էներգետիկ կարողությունները հանձնում է Ռուսաստանին. Առաջինը հայ-իրանական գազատարն էր, որը ռուսների ճնշման տակ կառուցվեց փոքր տրամաչափով, երկրորդը՝ Մեղրիի ու Ագարակի ցանցը:
Ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է Իրանը հարաբերություններ կառուցի Հայաստանի հետ, եթե իր ծախսած փողը կամ կառուցած ցանցերը դառնալու են մեկ այլ պետության սեփականություն:
Եթե առաջին որոշման դեպքում կարելի է վերապահումներ անել, մասնավորապես Գազպրոմի հետ պայմանագրով, ըստ որի Հայաստանը պարտավորվել է չանել որեւէ բան, որը հակասում է Գազպրոմի շահերին, ապա երկրորդ որոշումը պարզապես անբացատրելի է, որքան էլ որ հիմնավորումներ բերվեն: Ստացվում է, որ Հայաստանը չի տնօրինում իր տարածքը, իսկ իշխանությունը կատարում է այլ երկրի սահմանապահների հրահանգները:
Հիշվում է՝ ժամանակին մեծ աղմուկ հանեց ռուսական ՖՍԲ-ի մի հաղորդագրություն, ըստ որի՝ Իրանի սահմանին վարժանքներ են եղել ահաբեկությունը եւ ներթափանցումը կանխելու թեմայով: Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր էլ ռուս սահմանապահները ընդհանրապես փակեն Իրանի հետ սահմանը, որի համար առիթ միշտ էլ կգտնվի՝ հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի իրավիճակը:
Հայաստանի շրջափակումն ու մեկուսացումը Ռուսաստանի քաղաքականության կարեւոր տարրն է, այն պահեստային տարբերակ է քաղաքական որոշակի զարգացումների դեպքում, օրինակ՝ եթե կրկին թուրքերի հետ հայկական խնդիրների հաշվին պայմանավորվելու անհրաժեշտություն առաջանա: Դա բարդ խնդիր չէ, հաշվի առնելով Հայաստանի իշխանության բնույթն ու որակները:
Եվ երկրորդ հանգամանքը: Կառավարության այսօրվա որոշումները անկասկած կհիմնավորվեն նաեւ քաղաքագետների ու փորձագետների որոշակի շրջանակի կողմից: Հիմնավորումներ միշտ էլ կգտնվեն, պետք չէ կասկածել, ընդ որում՝ համոզիչ ու առարկայական: Խնդիրը սակայն դա չէ, ոչ էլ նույնիսկ այս որոշումները: Խնդիրն այն է, որ այդ հիմնավորումները փաստում են խորքային երեւույթը՝ հայկական պետականության ու հանրության բարոյա-հոգեբանական «ադապտացիան» այս իրավիճակին: Դա ավելի վտանգավոր երեւույթ է, քան այս եւ նմանատիպ որոշումները, որոնք այս երեւույթի հետեւանքներն են:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44