Հռոմի Պապի հայաստանյան այցի զուգորդումը Եվրոպայի համար պատմական մեկ այլ իրադարձության՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի դրական արդյունքի, դրա առաջացրած աժիոտաժի հետ ևս մեկ անգամ վկայում է, նաև խորհրդանշում, թե Հայաստանն ինչ բախտորոշ ժամանակահատվածում է գտնվում և միաժամանակ հանդիսանում ոչ թե այս ամենի կողմնակի դիտորդը, այլ անմիջական մասնակիցը:
Այդ իրադարձությունները շոշափում են Հայաստանն անմիջականորեն, համաշխարհային փոփոխությունների ալիքը անմիջականորեն անցնում է նաև Հայաստանի վրայով՝ Հայաստանի համար կենսական իրողությունների եզրերը շոշափելով: Հայաստանը չի կարող դուրս լինել համաշխարհային այդ պրոցեսներից:
Միաժամանակ ինչքան մոտ է մեզ այդ ընդգրկումը, համաշխարհային այդ ալիքները որքան մոտ են հայաստանյան ափերին, այնքան առավել տեսանելի ու շոշափելի է դառնում հայաստանյան իրողությունների անհամարժեքությունը այդ ամենին: Որքան պարզ է դառնում, որ մենք մեծ աշխարհի անքակտելի մասն ենք և չենք կարող խուսափել, առանձնանալ, չենք կարող ծվարել և հուսալ, որ փոփոխությունները կշրջանցեն մեզ, այնքան առավել ակնհայտ է դառնում, թե ինչքան անպատրաստ ենք մենք այդ ամենին: Անպատրաստ ենք բոլոր առումներով:
Ապրիլյան պատերազմից հետո մենք շատ խոսեցինք դասերի մասին, շատ խոսեցինք, այսպես ասած, եզրահանգումների, հետևությունների մասին, պաշտպանությունն ու անվտանգությունը ամրացնելու մասին: Եվ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մեր խնդիրը այդ պատերազմն էր, և բավական է պատրաստ լինել նոր կամ հաջորդ պատերազմին, և կարող ենք համարել, որ արել ենք մեր անելիքը, արել ենք այն, ինչ պահանջվում է մեզանից: Մինչդեռ այդ պատերազմը մեր մեծ մարտահրավերների ու սպառնալիքների մի դրվագ է միայն, ողբերգական, ցավալի, վտանգավոր, սակայն մի դրվագ միայն: Եվ այդ դրվագը հետևանք դրվագ է, հետևանք այն իրականության, որ մենք մեր մեծ սպառնալիքների, համաշխարհային դինամիկ փոփոխությունների մեծ ալիքների ֆոնին մեզ զգում և պահում ենք չափազանց փոքրի նման, մեզ զգում և պահում ենք անկարողի նման, թույլի նման, մենք մտածում ենք փոքր:
Նեղացնելով մեր պատասխանատվության գիտակցումն ու շրջանակը որպես միջազգային անցուդարձի սուբյեկտ, համաշխարհային իրադարձությունների բաղադրիչ՝ մենք ակամա նվազեցնում ենք նաև մեր պատասխանատվությունը ներքին հարցերում: Սրանք շաղկապված իրողություններ են, որոնց կապը մենք զգում են արդեն հետևանքների տեսքով, ըստ էության՝ պոստֆակտում:
Մյուս կողմից նաև այս իրավիճակը փոխելու համար մեզ պետք է լայն մտածող, լայն ընդգրկում, աշխարհայացք ունեցող մարդկանցից կազմված էլիտա, իրական էլիտա, որը կփոխի հասարակության մտածողությունը, կբացի սահմանները, «համաշխարհային դավադրությամբ» տասնամյակներ շարունակ կերակրվող հասարակությունից կկերտի համաշխարհային մրցակցության պատրաստ և այդ մրցակցությունից չվախեցող հասարակություն, քաղաքացի:
Սա, իհարկե, հեշտ խնդիր չէ, սակայն միանգամայն իրականանալի է, եթե կա այդ խնդիրը հետապնդող էլիտա: Ահա դրա բացակայությունն է, որ զգացվում է Հայաստանում: Մենք ունենք առանձին անհատներ, բայց չունենք էլիտա, չունենք մարդիկ, որոնց միավորում է մի համակարգ, ոչ թե կառույց, այլ համակարգ, դաշտ, որտեղ նրանք գործում են, և որի սահմաններն ընդլայնում քայլ առ քայլ:
Մեր պաշտպանությունը ոզնու նման կծկվելու մեջ չէ: Մեր պաշտպանությունը բացվելն է, մեր պաշտպանությունը դաշնակցային միջավայր ձևավորելն է, հիմնված շահերի ու արժեքների, ոչ թե վախի վրա՝ առաջին հերթին իբրև դաշնակցից վախի, որի հետ հարաբերության առանցքային «փաստարկը» դիտվում է այն, որ նրա հետ խոսելը դժվար է, որ նա հանկարծ կարող է բարկանալ ու պատժել:
Այդ ամենը խարսխված է հենց «ուժեղի մոտ միշտ էլ թույլն» է մեղավոր փիլիսոփայության վրա, որի վրա դաստիարակվում են հայկական սերունդները: Մեզ պետք է փոխել դաստիարակության այդ կոդերը, մեզ պետք է դաստիարակել սերունդներ, որոնց համար ոչ թե ուժն է ծնում իրավունք, այլ իրավունքի գիտակցությունից է ծնվում ուժը և ճանաչվում աշխարհում:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44