Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում զավեշտալի է համարել այն, որ զանգվածային հանցագործություններ իրականացնողների հետ խորհրդակցում են միջազգային կազմակերպությունների ներգրավման և մարդասիրական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ նրանց թույլտվությունը ստանալու շուրջ։
Նալբանդյանը զանգվածային հանցագործություններ իրականցնողներ ասելով նկատի է ունեցել Ադրբեջանին։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկության պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հենց մարդու իրավունքների ոտնահարմամբ», -հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա վկայակոչել է ՄԱԿ-ի Համընդհանուր հռչակագիրը, որը սահմանում է՝ մարդու անհատական և հավաքական իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը չպետք է պայմանավորված լինի տարածքի կարգավիճակով, ուր բնակվում է ժողովուրդը:
«Սա պետք է լինի առաջնորդող սկզբունք բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են Հռչակագրի համընդհանուր կիրառմանը՝ առանց որևէ «գորշ գոտիներ» թողնելու այնտեղ, որտեղ մարդիկ զրկված են իրենց իրավունքների իրականացման համար միջազգային աջակցությունից: Ուշացած արձագանքը, իրավիճակի հետաձգված դիտարկումը, կանխարգելիչ միջոցառումների բացակայությունը հռչակված հանձնառությունների և տեղում դրանց իրականացման միջև առկա բացթողումներն են: Հիրավի, «իրավունքի կիրառման հետաձգումը իրավունքի մերժումն է»:
Ցանկանում եմ մեջբերել Համընդհանուր հռչակագրի հեղինակներից մեկի` Էլեոնոր Ռուզվելտի խոսքերը. «մենք չենք կարող ունենալ խաղաղություն կամ խաղաղությանը նպաստող միջավայր, քանի դեռ չենք ճանաչում անհատների իրավունքները»», -իր ելույթում նշել է Էդվարդ Նալբանդյանը:
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:03 12.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02