Սերժ Սարգսյանը Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իր նախագահության օրոք զարգացում է եղել ու թվեր է բերել. «Ինչո՞ւ զարգացումը չենք տեսնում։ ՀՆԱ-ն 2007-ին կազմել է 6 միլիարդ 385 միլիոն դոլար, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ 11 միլիարդ 560 միլիոն դոլար, այսինքն՝ 1,8 անգամ մեծացել է մեր տնտեսությունը։ Նույնը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։
Նվազագույն աշխատավարձը 2007-ին եղել է 15 հազար դրամ, այսօր 55 հազար դրամ է, միջին ամսականը 62 հազար է եղել, հիմա 184 հազար է։
2007-ին ֆիզիկական անձինք ունեցել են 143,6 միլիարդ դրամ ավանդ, 2018-ի սկզբին նրանք ունեցել են 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ, գրեթե 11 անգամ մարդկանց խնայողություններն ավելացել են, ասել է նա:
Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ չնայած այս թվերին, մարդիկ դժգոհ են, եւ դա բացատրել է նրանով, որ որքան մարդիկ լավ են ապրում, այնքան նրանց պահանջները մեծանում են:
Սակայն նման տվյալներ հրապարակելուն զուգահեռ կարելի էր ուսումնասիրել դրանց բովանդակությունը եւ կառուցվածքը, եւ գուցե պարզ կդառնար, թե ինչու են մարդիկ դժգոհ:
Օրինակ, այս օրերին հրապարակվում են բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, դատավորների եկամուտների հայտարարագրերը, որոնցից պարզ է դառնում, որ անցած տասը տարիներին նրանց եկամուտներն ու ավանդները շեշտակի աճել են: Ընդ որում, այդ հայտարարագրերում ուշադրություն են գրավում ահռելի ծավալի նվիրատվություններն ու փոխառությունները:
Իր հերթին, Հայաստանում հարյուր հազարավոր ընտանիքներ ապրում են դրսից ուղարկված օգնություններով ու տրանսֆերտներով, մեծ թիվ են կազմում տարբեր ծրագրերով ստացված դրամաշնորհները:
Այսինքն, Սերժ Սարգսյանի նշած ավանդների մեծացման հարցում զգալի նշանակություն ունեն ներքին կոռուպցիան, արտոնյալների խավի հարստացումը եւ արտաքին ֆինանսական մուտքերը: Սա է այդ 10 տարիների տնտեսական քաղաքականության ցուցիչն ու «զարգացման» կառուցվածքը: Եվ այստեղից էլ պարզ է, որ դժգոհությունների պատճառը միայն սոցիալական պահանջները չեն:
Հատկապես երիտասարդության շրջանում, որը չի ցանկանում նման «զարգացում» իր եւ իր հայրենիքի համար:
Աղբյուրը՝ այստեղ:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44