Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում բոլոր ուժերին կոչ է անում երկխոսել և քննարկել իրավիճակի հանգուցալուծման ուղիները: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում, և այլ բան հնարավոր չէ թե՛ տեսականում, թե պրակտիկորեն: Կարեն Կարապետյանը մի քանի օր է չկար իրադարձությունների կենտրոնում, նրանից տեղեկություն չկար, որտեղ է, ինչ է անում, աշխատում է, թե ոչ: Ավելին, եղավ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունը այն մասին, որ Կարեն Կարապետյանը սխալ կանի, եթե փորձի նման իրավիճակում դառնալ վարչապետ:
Իսկ Կարեն Կարապետյանը ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է, որը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հենարանն էր Հայաստանի ներդրողների ակումբ նախագծով: Այդ հայտարարությունն ինքնին ուշագրավ էր և դրսևորում էր ներքին հետաքրքիր շերտերի առկայությունը, սակայն տվյալ պարագայում հատկանշական է այն, որ ինչ-որ մեկը Կարեն Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնակատար և այն ժամանակ հավակնորդ, հանեց խաղից: Ապրիլի 25-ին ակտիվորեն խաղի մեջ մտած Կարապետյանը ապրիլի 27-ից կարծես թե խաղից դուրս էր: Եվ հիմա Կարապետյանը, փաստորեն, կրկին մտնում է խաղի մեջ, սակայն պարզ չէ, թե ինչ կարգավիճակով: Պարզ չէ նաև, թե ով է նրան խաղից դուրս բերողն ու այժմ խաղ վերադարձնողը: Կապ ունի՞ այդ վերադարձը, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ, որ տեղի ունեցավ ՆՏՎ-ին տված փոքր մեկնաբանության տեսքով, սակայն որը այսբերգի, թերևս, միայն տեսանելի մասն էր, իսկ անտեսանելի մասը, որպես կանոն, լինում է ավելին:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
15:16 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44