Մի կողմից լավ հասկանում եմ այն աշխատողներին, ովքեր սեփականատերերից աշխատավարձերի բարձրացում են պահանջում, բայց մյուս կողմից՝ պետք է հասկանալ նաև գործատուներին , ովքեր Հայաստանի տնտեսության պայմաններում փորձում են և՛ բիզնես անել, և՛ հարկել վճարել, և՛ աշխատավարձեր վճարել և սեփական վարկերը սպասարկել, հաճախ նաև՝ մինուսով աշխատելու պայմաններում:
Հայաստանի գործարարների մի մասը, այդ թվում և Գագիկ Ծառուկյանը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, վնասելով սեփական բիզնեսը, կանգնեցին Հայաստանի քաղաքացու կողքին, սեփական ռիսկերի հաշվին չկրճատեցին իրենց ընկերություններում աշխատող աշխատակիցներին, նրանց աշխատավարձերը և հենց այստեղ է , որ սոցիալական ծանր պայմաններում ապրող աշխատակիցներն էլ պարտավոր են մտնել գործատուների դրության մեջ: Դժվար է հավատալ, որ այս կամ այն բիզնեսը մինուսով կամ ծայրը ծայրին հասնելով է գոյատևում, բայց իրականությունն այն է, որ Հայաստանի գործարարների մեծ մասը իրական ֆինանսական խնդիրներ ունեն և դա է հիմնական պատճառներից մեկը , որ չեն կարողանում բարձրացնել սեփական աշխատակիցների աշխատավարձերը: Այս խնդիրը լուծելու համար նախ պետությունը պետք է հարկերը, վարկային տկոսադրույքները իջեցնելով՝ օդ տա բիզնեսին , որպեսզի բիզնեսն էլ կարողանա աշխատավարձ բարձրացնել :
Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի պարագայում՝ լավ հիշում եմ , որ տարիներ շարունակ պարոն Ծառուկյանը հայտարարում էր , որ թեև իր բիզնեսներում ծավալային անկումներ կան , բայց հաշվի առնելով Հայաստանի սոցիալական ծնար վիճակը՝ ինքը պատրաստ է կրել ֆինանսական դժվարություններ , բայց թեկուզև մեկ աշխատողի չի կրճատի և չի իջեցնի իր աշխատակիցների աշխատավարձը :
Որպեսզի Հայաստանը զարգանա՝ քաղաքական իշխանությունից ավելի կարևոր է առողջ բիզնես մթնոլորտ ունենալը, որպեսզի գործարարը և՛ եկամուտներ ունենա, և՛ կարողանա սպասարկել իր հարկային ու վարկային պարտականությունները և որ ամենակարևորն է՝ բարձրացնի աշխատավոր մարդու աշխատավարձը:
Ինչ խոսք, կան նաև գործարարներ , ովքեր չարաշահում և անարժանապատիվ են շփվում սեփական աշխատակիցների հետ և այստեղ պետությունը պետք է կոշտ գործիքներ կիրառի աշխատավոր մարդու արժանապատվությունն ու իրավունքները սեփականատիրոջից պաշտպանելու համար:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02