Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Բրյուսելում ներողություն է խնդրել ԵՄ օրենսդիրներից՝ ասելով, որ ընկերությունը բավականաչափ քայլեր չի ձեռնարկել սոցիալական ցանցի չարաշահումը կանխելու համար, և նշել է, որ կարգավորումները «կարևոր են և անխուսափելի», հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ այնուամենայնիվ, նա կարողացել է խուսափել բազմաթիվ կոնկրետ հարցերից՝ մասնավորապես թիրախավորված գովազդից հրաժարվելու, Facebook-ի և WhatsApp ծառայության միջև տվյալների փոխանցման, ինչպես նաև ոչ օգտատեր հանդիսացող մարդկանց տվյալները հավաքելուն վերաբերող հարցերից:
Ցուկերբերգը վստահեցրել է ԵՄ օրենսդիրներին, որ մինչև տարեվերջ տասնյակ հազարավոր աշխատակիցներ է ունենալու Եվրոպայի 12 քաղաքներում՝ նշելով, որ արդեն հիմա աշխատակիցների թիվը 7 հազար է:
Նա հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է մինչև ընթացիկ տարվա վերջ 20 հազարի հասցնել օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունն ապահովող աշխատակիցների թիվը:
Նա հայտարարել է, որ Facebook ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակում 180 միլիոն կեղծ օգտահաշիվ է ջնջել:
«Առաջին եռամսյակի ընթացքում մենք ջնջել ենք մոտ 180 միլիոն կեղծ օգտահաշիվ»,- հայտարարել է Ցուկերբերգը՝ պատասխանելով Բրյուսելում Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հարցերին:
Նա նաև վստահեցրել է եվրախորհրդարանականներին, որ հավելվածների հեղինակներն այլևս չեն կարողանա հասանելիություն ստանալ օգտատերերի անձնական տվյալներին, ինչպես դա տեղի է ունեցել բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերության դեպքում և որ ընկերությունն ուսումնասիրում է այլ հավելվածներ, որոնք կարող են նույն հնարավորություններն ունենալ:
Եվրախորհրդարանը հրավիրել էր Ցուկերբերգին Բրյուսել, որպեսզի նա անձամբ պատասխաներ խմբակցությունների ղեկավարների հարցերին՝ Facebook-ից Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասշտաբների հետաքննության առնչությամբ, որը սկսվել է Cambridge Analytica բրիտանական մարքեթինգային ընկերության գործունեության շուրջ ստեղծված սկանդալից հետո:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02