ՊՆ-ում ծանոթացել են Ուկրաինայի արեւելքում 2014-ին Boeing-ի հետ տեղի ունեցած ողբերգության մասին Bellingcat –ի զեկույցին ու այդ տեքստում նկատել «ՈՒԱԾ ձեռագիրը»։ Այս մասին ասվում է ՊՆ հայտարարության մեջ, փոխանցում է RT-ն։
«Ռուսաստանի ՊՆ-ում ծանոթացել են Bellingcat –ի բրիտանացի պսեվդոքննիչների ու նրանց միացած ռուս լիբերալ ընդդիմադիր քաղաքագետի հերթական բարբաջանքին ՝ Ուկրաինայի երկնքում 2014-ին տեղի ունեցած մալայզիական Boeing-ի վթարին ռուս զինծառայողների մասնակցության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ»
«Իրենց հիմարությամբ ապշեցնող փաստարկները հիմնվում են ֆեյքի վրա, որը նմանակում է անհայտ անձանց զրույցի ռադիոձայնագրությունը, որը ՈՒԱԾ-ն դեռ 2014-ի հուլիսի 18-ին է հրապարակել», ասվում է ՊՆ- ի հաղորդագրության մեջ։
Նշում են, որ Bellingcat –ի տեքստում հիշատակված սպաները վաղուց են հեռացվել զինվորական ծառայությունից ու գերատեսչությանը հայտնի չէ ԶՈՒ-ից դուրս նրանց զբաղմունքի տեսակը։
Պն-ից շեշտել են, որ մյուս «ապացույցները» նույնպես չեն դիմանում որեւէ քննադատության։
«Նախեւառաջ դա վերաբերում է ինչ- որ «հեռախոսային կայանի» տվյալների, որը դադարեցրել է իր գործունեությունը որպես ինտերնետ խանութ, որը «փախուստի դիմակներ» էր առաքում ԳՀՎ շտաբ բնակարան։ Նման «ապացույցների» հետեւում նույնիսկ ոչ մասնագետը կարող է առանց դժվարության ճանաչել Ուկրաինայի անվտանգության ծառայության ձեռագիրն ու խղճուկ ինտելեկտը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Bellingcat հետազոտական խումբը՝ The Insider-ի հետ համատեղ հետազոտության շրջանակում հայտնել էր, որ Ռուսաստանից Դոնբաս «Բուկ» զենիթ- հրթիռային համալիրի տեղափոխմանը, որից խոցվել էր MH17-ը, մասնակցել է ԳՀՎ սպա Օլեգ Իվաննիկովը, որը նախկինում եղել է Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարը։
MH17 –ի ավիավթարը, որի հետեւանքով զոհվել էր 298 մարդ, տեղի էր ունեցել 2014-ի հուլիսի 17-ին։ Օդանավը կատարում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։
Միջազգային քննչական խումբը հայտնել է, որ «Բուկ» ԶՀՀ-ն, որը խոցել էր օդանավը, ռուսական զորամասից էր ժամանել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն համարում է, որ քննությունը անտեսել է ՌԴ տվյալները։ Նիդերլանդները ու Ավստրալիան Ռուսաստանին մեղադրել են MH17-ի վթարի մեջ ու խոստացել նրան պատասխանատվության կանչել։
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02