Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին կատարած աշխատանքի և ապահոված տնտեսական ցուցանիշների համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջև խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու և դրա հետագա աճն ապահովելու ուղղությամբ։
Նախարարն անդրադարձել է մարզի ոռոգման խնդիրներին, համայնքների կողմից ներկայացված և հաստատված սուբվենցիաների ծրագրերին, հարկերի հավաքագրմանը և նշել, որ նոր ձևավորված կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք առկա խնդիրները հաղթահարելու և ինքնաբավ համայնքներ ունենալու համար։ Նախարարը հաջողություններ և բեղուն գործունեություն է մաղթել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին և հույս հայտնել, որ մարզային հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն մարզում արձանագրված նոր հաջողությունների և նոր ծրագրերի մասին։
Իր հերթին Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը բարձր վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար և հավաստիացրել, որ կանեն հնարավոր ամեն ինչ մարզում արձանագրված բարձր ցուցանիշները պահպանելու և ավելացնելու նպատակով։
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02