Վրաստանի խորհրդարանում անցած տարվա դեկտեմբերին դեռահասների սպանության մասին գործի ուսումնասիրման հարցով ժամանակավոր քննչական հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը: Այդ գործի առնչությամբ Թբիլիսիում մասշտաբային բողոքի ակցիաներ էին ընթանում մայիսի 31-ից:
Հանձնաժողովի ստեղծման օգտին է հանդես եկել 95 պատգամավոր, ևս 91 հոգի կողմ է քվեարկել հանձնաժողովի նախագահ ընդդիմադիր պատգամավոր Սերգե Կապանաձեին նշանակելու օգտին:
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Խորհրդարանի որոշման համաձայն՝ հանձնաժողովը բաղկացած է 17 անդամից, որոնցից ինը «Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներ են, վեցը՝ «Վրացական երազանք»-ի և մեկը՝ «Հայրենասերների դաշինք»-ի:
Հիշեցնենք, որ ցույցերի առաջին օրը, բողոքների ֆոնին, հրաժարական է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն:
Բողոքի ցույցերի կազմակերպիչը 2017-ին Թբիլիսիում սպանված երկու դեռահասներից մեկի հայրն է՝ Զազա Սարալիձեն: Վերջինիս կարծիքով՝ դատախազությունն օբյեկտիվորեն չի հետաքննում այդ գործը և պաշտպանում է միջադեպի մասնակիցներից մեկին՝ գերատեսչության նախկին աշխատակցի որդուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն արդարացրել է մեղադրյալներից մեկին, իսկ մյուսի նկատմամբ կանխամտածված սպանության մեղադրանքը փոխել կանխամտածված սպանության փորձի: Դատարանի այդ որոշումն էլ դարձել էր սպանված դպրոցականի հոր և մյուսների զայրույթի պատճառը:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02