Սուպերհամակարգիչների ոլորտում ԱՄՆ-ն Չինաստանից անցել է՝ ստեղծելով 200 պետաֆլոփս արտադրողականությամբ էլկտրոնա-հաշվիչ մեքենա: Այս մասին հայտնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից հրատարակվող MIT Technology Review ամսագիրը:
Պարբերականը նշում է, որ «ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Օուք Ռիջում (Թենեսի նահանգ) գտնվող Ազգային հետազոտական լաբորատորիան գործարկել է Summit կոչվող սուպերհամակարգիչը, որի բարձրակետային արտադրողականությունը հասնում է 200 պետաֆլոփսի կամ վայրկյանում 200 կվադրիլ գործողության»:
«Summit-ը հաշվարկներն իրականացնում է միլիոն անգամ ավելի արագ, քան սովորական լափթոփը,- նշում է պարբերականը: - Եվ 60 տոկոսով ավելի արագ, քան աշխարհում նախորդ ամենահզոր չինական սուպերհամակարգիչ Sunway TaihuLight-ը, որի արտադրողականությունը կազմում է վայրկյանում 93 կվադրիլ գործողություն»:
«Summit-ի բոլոր բլոկները եւ կից սարքավորումները հաստատություն են զբաղեցնում, որտեղ կկարողանային տեղավորվել թենիսի 2 կորտ, եւ ավելին են կշռում, քան օդանավը»,- հայտնում է ամսագիրը:
Սուպերհամակարգիչներն իրենց աշխատանքի մեջ օգտագործում են հազարավոր պրոցեսորներ:
Դրանք կիրառվում են խնդիրների համար, որոնք լուծելիս պահանջվում է թվային մոդելավորման անցկացում եւ ռեալ ժամանակում մեծ քանակությամբ տվյալների մշակում: Դրանց թվում են եղանակի եւ կլիմայական պայմանների կախատեսումը, միջուկային փորձարկումների մոդելավորումը, օդանավերի նախագծումը եւ տիեզերական տարածքի հետազոտումը:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02