Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ ունեցած պատմական հանդիպումից հետո Սպիտակ տուն է վերադարձել:
«Հենց նոր վայրէջք կատարեցի երկար ճանապարհորդությունից հետո: Այժմ բոլորը կարող են շատ ավելի ապահով զգալ ի տարբերություն այն ժամանակվա, երբ ես նոր ստանձնեցի պաշտոնը: Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիք այլևս չկա: Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը հետաքրքիր էր ու շատ դրական փորձառություն էր: Հյուսիսային Կորեան ապագայի համար մեծ ներուժ ունի»,-գրել է Թրամփը:
Այնուհետև ԱՄՆ նախագահը մեկ այլ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է, որ մինչ իր իշխանության գալը, մարդիկ Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ էին կանխատեսում:
«Նախագահ Օբաման ասում էր, որ Հյուսիսային Կորեան մեր ամենամեծ ու վտանգավոր խնդիրն է: Դա այլևս այդպես չէ. բոլորիդ բարի գիշեր»,-հավելել է Թրամփը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է պատմական հանդիպում, որի արդյունքերով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:
Հատկանշական է, որ համաձայնագրում բացակայում է միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելու ու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները ոչնչացնելու մասին պահանջը:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02