«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՈՀ նոր նախագահը` Սմբատ Գոգյանը, թեև ասել էր․ «Ես դեռ չեմ պաշտոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր։ Մեր տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, և, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորականը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին։ Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է արել ու հեռացել։
«Հիմա, որ հետին թվով հիշում ենք իր պահվածքն ու կատարվածը, հասկանում ենք, որ ինքը գիտեր, որ նշանակվելու է ԲՈՀ-ի ղեկավար»,- ասաց ԲՈՀ աշխատակիցը։ «Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից, մեր նախկին ղեկավարի նկատմամբ իշխանության մոտեցումներից, պատրաստվում ենք Նիկոլ Փաշինյանին նամակ գրել, որպեսզի կադրերն ընտրելիս և հրաժեշտ տալիս խիստ շրջահայաց լինի։ ԲՈՀ-ի նոր ղեկավարը ներկա պահին աշխատում է երեք տեղ՝ ունի «Քառակուսի» անվամբ կազմակերպություն, չգիտենք՝ ինչ է լինելու մեր կառույցի հետ, որն ունի իր տրադիցիաները, նայում ենք՝ սոցցանցերում տարածվող իր նկարներն ու չգիտենք ինչ մտածենք»։
Ի՞նքն է հաստատելու իր դոկտորականը։ «Չենք կարող ասել․ այն դեռ պետք է փորձաքննական շրջան անցնի»։ Ինքը՝ նորանշանակ Սմբատ Գոգյանը, մեր հարցին ի պատասխան գրեց․ «Այո, թեզս ԲՈՀ-ում է, ինչպիսի կարծիք որ հայտնեն մասնագետները, այդ կարծիքն էլ կհաստատվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02