ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին և, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, որոնք արդեն տեսնում են այստեղ առկա ներուժը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային և ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: ԱՄՆ դեսպանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:
ԱՄՆ դեսպանը կարևորեց նաև Լիդիան-Արմենիա ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի, գործունեության շարունակականությունը: Փոխվարչապետը վստահեցրեց, որ նոր կառավարությունը անաչառ ուսումնասիրություններ է իրականացնելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և, որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով: Իսկ ստանդարտներին համապատխան ձեռնարկությունները պաշտպանված են լինելու պետության կողմից:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44