«Բատկիվշչինա» ուկրաինական խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հանդես Է եկել կառավարման խորհրդարանական ձեւի հանրային քննարկում անցկացնելու առաջարկությամբ: Այդ մասին նա հայտարարել Է հունիսի 15-ին՝ Կիեւում ելույթ ունենալով «Ուկրաինայի նոր ուղեգիծը» համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ցանկանում եմ հասարակության քննարկմանն առաջարկել կանցլերական տիպի խորհրդարանական կառավարման ձեւը»,-Տիմոշենկոյի խոսքը մեջբերում Է «Վեստի» ուկրաինական հրատարակությունը: Ընդ որում՝ միավորման առաջնորդը նշել Է, որ կառավարման խորհրդարանական ձեւն ապացուցել Է իր առաջնությունը բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում:
Տիմոշենկոն կարծում Է, որ Ուկրաինային հարկավոր Է նոր քաղաքականություն, որը պետք Է նրան վերածի Սինգապուրի: Նրա խոսքով՝ դա Ուկրաինայում խաղաղություն հաստատելու, Դոնբասը պահելու, վետերաններին պաշտպանելու, ինքնակառավարման համակարգ ստեղծելու, հուսալի տնտեսական համակարգ կերտելու, ինչպես նաեւ բնապահպանությամբ զբաղվելու քաղաքականությունն Է:
Ինչպես հայտնել Է «Դելովայա ստոլիցա» հրատարակությունը, «Բատկիվշչինա»-ի առաջնորդն ընդգծել Է, որ Ուկրաինան ուժասպառ Է եղել, բարեփոխումները վարկաբեկված են, ուկրաինացիներին հարկավոր Է երկիրն ստեղծել մաքուր Էջից: Տիմոշենկոյի խոսքով, հենց դա պետք Է դառնա ազգային գաղափար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02