Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմենն աշխատում է ամերիկացի հանրապետական սենատորների՝ Մոսկվա կատարելիք այցի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է Коммерсант-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, դեսպան Հանթսմենն այն քչերից է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, որոնք աջակցում են Վաշինգտոնի և Մոսկվայի փոխհամագործակցությանը: Այցով Մոսկվա են պատրաստվում ժամանել սենատորներ Ռիչարդ Շեբլին, Ջոն Նիլի Քենեդին և Ջոն Հուվենը:
Սենատոր Հուվենի խոսքով՝ Հանթսմենը ցանկանում է, որ ամերիկացի գործիչները Մոսկվա այցելեն «հասկանալու համար այն, ինչ տեղի է ունենում»: Նա մատնանշել է, որ ներկայում մշակվում են նախատեսվող հանդիպման մանրամասները:
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունների այցերը Մոսկվա դադարեցվել էին 2016-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո բացված «ռուսական գործի» պատճառով
Նշենք, որ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ մոտ ապագայում հնարավոր է կայանա իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս հայտարարությունից հետո Սպիտակ տան աղբյուրը հայտնել էր, որ Թրամփի խորհրդականները ոգևորված չեն Պուտինի հետ հանդիպելու նրա ցանկությամբ և անտեսում են հանդիպում կազմակերպելու հրահանգները:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02