Ֆրանսիական «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը քննադատել է ֆրանսիական իշխանությունների՝ Վալենսիայում կայանած Aquarius նավից երկրի տարածք աֆրիկացի միգրանտների ընդունման մասին որոշումը: Այս մասին քաղաքական գործիչը կիրակի օրը հայտարարել է Europe1 ռադիոկայանի եթերում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ նրա՝ այս քայլը կարող է ազդանշան դառնալ միգրանտների եւ նրանց ուղեկցորդների համար, ովքեր ապագայում անմիջապես կձգտեն Լիբիայից Ֆրանսիա հասնել: «Տեղի կունենա այն, որ հաջորդ անգամ նավերը ոչ թե Իտալիա կամ Իսպանիա կգնան, այլ՝ անմիջապես դեպի ֆրանսիական նավահանգիստներ: Եւ ի՞նչ կանի այդ ժամանակ ֆրանսիական կառավարությունը»,- նշել է նա:
Ըստ Լը Պենի՝ Ֆրանսիայի ղեկավարության միգրացիոն քաղաքականությունը նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ, չնայած նախկինում հայտարարված խստացմանը, իրականում միայն խրախուսում է միգրանտների ներհոսքը: «Ֆրանսիան հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել, թե ինչպես են անօրինական միգրանտներն իջնում իր ափերին, սակայն այժմ մենք բանակցում ենք Իսպանիայի հետ՝ Aquarius-ից միգրանտների մի մասին վերցնելու համար: Էմանուել Մակրոնը միգրացիայի կողմնակից է: Դա ակնհայտ է իր հայտարարություններից, իր գաղափարախոսությունից, ընդունվող բյուջեներից»- հավելել է քաղաքական գործիչը:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02