Թուրքիան մտադիր Է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում, որտեղ գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) եւ «Ժողովրդավարական միություն» (ԺՄ) ջոկատներից քրդական կազմավորումները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Anadolu գործակալությունը, հունիսի 19-ին հայտնել Է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ԺԻՈւ-ից եւ ԺՄ-ից ահաբեկիչներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայի հյուսիսի Քոբանիի, Ղամիշլիի եւ Հասեքայի շրջաններում: Թուրքիայի հաջորդ նպատակը կդառնա սիրիական այդ շրջանների վերածելը անվտանգության գոտիների»,-գործակալությունը մեջբերում Է վարչապետի խոսքը:
Թուրքիայի Գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել Է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները հունիսի 12-13-ին Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:
Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02