Զինված ուժերն արձագանքում են բանակը վարկաբեկող լուրերին։ Իրական ահազանգերով կզբաղվեն իրավապահները։
Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասված է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հայտարարության մեջ։
«Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, որ ժամկետային պարտադիր զինծառայողների հանդեպ վատ վերաբերմունք է դրսևորվում, տարաբնույթ նպատակներով գումարներն են հավաքվում, իրային և պարենային բավարարումները լիարժեք չեն հասցվում, սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են և այլն»,- ասված է հայտարարության մեջ։
Գլխավոր շտաբի պետի դիտարկմամբ` այդ ամենը բարոյալքող ազդեցություն է ունենում զինված ուժերի անձնակազմի վրա և հասարակայնության շրջանում անհարկի շահարկումների տեղիք տալիս։
«Կողմնակից ենք առողջ և կառուցողական քննադատությանը` այն դիտելով որպես առաջընթացի ապահովման կարևոր գործոն: Հաշվի առնելով, որ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո` պատրաստակամություն ենք հայտնում ցանկության դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում (զորամասում կամ մարտական դիրքում) զինված ուժերի առօրյային և գործունեությանն անմիջականորեն ծանոթանալու համար», — նշված է հայտարարության մեջ։
Փոխարենը Դավթյանն ակնկալում է, որ իրավապահներն օպերատիվ կարձագանքեն յուրաքանչյուր հրապարակման։ Իսկ Զինված ուժերն անհաշտ պայքար կմղեն անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ` դրանում ակնկալելով հասարակության աջակցությունը:
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
10:03 12.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02