Հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային խորհրդի նիստ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գլխավորությամբ: Նա ընդգծել է, որ պետք է էլ ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը պետական և մասնավոր հատվածների միջև:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, սեպտեմբերին Կառավարությունում պետք է քննարկվի հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Աշխատանքները ժամանակացույցով ավարտին հասցնելու նպատակով՝ հանդիպման ընթացքում որոշվել է, որ այս կազմով խորհրդի նիստերը տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ ակտիվ ռեժիմի ձևաչափով:
«ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ անմիջական շփումների արդյունքում, ըստ էության, գույքագրում է ոլորտի խնդիրները, որոնք տարանջատում ենք երկու մասի՝ հարկային վարչարարության, որոնք ՊԵԿ-ի կարգավորման տիրույթում են և քաղաքականությանն առնչվող, որոնք ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ ենթադրում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ»,- նշել է ՊԵԿ նախագահը:
Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ համագործակցության այս ձևաչափով հնարավոր կլինի կառուցողական քայլերով էական փոփոխություններ արձանագրել օրենսդրության և վարչարարության բարելավման գործընթացներում: Նիստի ընթացքում հարկային խորհրդի նախագահի գործառույթները ՊԵԿ նախագահը առաջարկել է փոխանցել «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի ղեկավար Փայլակ Թադևոսյանին՝ ինչը մեծ ոգևորությամբ ընդունվել է խորհրդի անդամների կողմից:
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
11:22 10.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
12:17 10.09.26
13:56 09.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02