ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզային կառույցների ղեկավարների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է քննարկում, որի առանցքում եղել են աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերն ու դրանք ուշադրության կենտրոնում պահելը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ չնախատեսված տեղում աղբ թափելու դեպքում տուգանքներ սահմանելու օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 26-ին:
«Այժմ քննարկումներ ենք անցկացնում ՀՀ ոստիկանության, մարզային կառույցների ղեկավարների հետ, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը և անհրաժեշտության դեպքում կիրառեն տուգանելու դրույթները: Օրենսդրական նոր փոփոխություններով տուգանքներն ավելի կոնկրետացել են: Տուգանքի չափը կախված է այն հանգամանքից, թե աղբը որտեղ է թափվում, ինչ ծավալի է, ինչ տեսակի: Տուգանքները սկսվում են 15 հազար դրամից: Ի դեպ, այստեղ պետք է ընդգծեմ, որ մեր նպատակը սոցիալական խնդիր առաջացնելը չէ, կլինի նախազգուշացում, հետո տուգանք, սակայն փորձը ցույց է տալիս, որ քաղաքացու գրպանին կպնելու դեպքում տեղաշարժ նկատվում է»,-ասաց Նարինե Ավետյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուշադրության կենտրոնում են աղբանոցներն ու դրանց կարգավիճակը: Նարինե Ավետյանը նշեց, որ նախորդ տարի բավական աշխատանք իրականացվեց աղբավայրերի գույքագրման ուղղությամբ:
«Փաստն այն է, որ մենք Հայաստանում չունենք միջազգային նորմերին համապատասխանող աղբավայր: Հայաստանում բոլոր աղբավայրերը աղբանոցներ են: Նախորդ տարի գույքագրվեցին բոլոր աղբանոցները: Հաշվարկվեց 2031 աղբանոց: Համայնքների կողմից մինչ այսօր դրանցից 1645-ը փակվել են: Աղբանոցների փակման գործում առաջին հերթին հաշվի է առնվել այն հանգամանքը, թե դրանք որքանով են մոտ բնակելի տներին, որքան վնաս են պատճառում շրջապատին, բնակիչներին: Ունենք փոքր համայնքներ, որտեղ կա 4-5 աղբանոց: Հրահանգվել է մեկը պահել, բարեկարգել, մնացածը փակել»,-նշեց նախարարության ներկայացուցիչը: Այս մոտեցումը կիրառվում է բոլոր համայնքներում:
Ներկայում քննարկվում են աղբահանության ռազմավարական ուղղությունները: Անհրաժեշտ է հասկանալ՝ ուզո՞ւմ ենք ունենալ աղբավայրեր, թե պետք է սկսել աղբը վերամշակել՝ չպահելով այդքան աղբանոցներ: Նարինե Ավետյանի կարծիքով, ամեն դեպքում աղբավայրեր, երևի թե, կլինեն: 2016 թվականին ընդունված ռազմավարության համաձայն նախատեսվում է հանրապետությունում պահել ամենաշատը 10 աղբավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան, բնակավայրերից հեռու, սանիտարական նորմերի պահպանմամբ:
Ներկայում այդպիսի չափանիշներով աղբավայրի կառուցման երկու ծրագիր կա: Մեկը նոր աղբավայրի կառուցումն է Նուբարաշենում, մյուսը՝ Հրազդանում: Ենթադրվում է, որ դա կհանգեցնի այդ մարզերում կամ հարակից հատվածներում աղբանոցների փակմանը:
«Տասը տարի առաջ ոչ ոք չէր գալիս և չէր խոսում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու մասին: Հիմա պատկերն այլ է. հետաքրքրվողները շատ են: Միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայրեր ունենալը թույլ կտա պոտենցիալ ներդրողներին հասկանալ, այսպես ասած, հումքի ծավալը, հաշվարկներ անել: Հավատացնում եմ, Հայաստանում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու պահանջարկ կա»,-ասաց նա:
Մինչ աղբի վերամշակմանը հասնելը, Նարինե Ավետյանը կարևոր համարեց հասարակության հետ աշխատանքը, աղբը տեսակավորելու մշակույթ ձևավորելը:
«Հասարակության հետ աշխատանքը լուրջ խնդիր է, մարդիկ պետք է լայնորեն իրազեկվեն, իրենց մտածելակերպը փոխեն: «Մաքուր Հայաստան»-ի շրջանակում իրականացվում էր մեծ արշավ, կազմակերպվում էր խոշոր շաբաթօրյակ, մարդիկ իրենց ձեռքով մաքրում էին փողոցները, այգիները, հաջորդ օրն այդ նույն մարդիկ էլ աղտոտում էին: Հենց այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը ՝ տեղեկացնելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագիրը նոր շունչ կստանա:
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
12:17 10.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:03 11.09.26
12:44 10.09.26
18:02 09.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02