Մոսկվայի Օստանկինյան դատարանի մամուլի ծառայության ղեկավար Աննա Սելիվանովան հայտարարել է, որ քննիչները որոշել են խստացնել հոր սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերի՝ 17, 18 և 19-ամյա Քրիստինա, Մարինա, Անգելինա Խաչատուրյանների դեմ մեղադրանքը:
Ինչպես նշում է ria.ru-ն, նախկինում քույրերին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում՝ «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, մինչդեռ հավելյալ նյութերի քննության արդյունքում մեղադրանքը խստացվել է, և այժմ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում: Սակայն քույրերից կրտսերն անչափահաս լինելու պատճառով չի կարող ազատազրկվել 10 տարուց ավելի ժամկետով:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ 57-ամյա հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց:

Հայտնի է, որ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Տասնյոթ, 18, 19 տարեկան հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան: Ձերբակալությունից հետո քույրերը խոստովանել են, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց, ստորացրել ու սեռական բնույթի գործողությունների դրդել:
![]()
Քաջատեղյակ աղբյուրը, որը ճանաչել է Խաչատուրյանին ու նրա դուստրերին, պատմել է, որ քույրերը վաղուց էին իրենց ներսում վրեժ կուտակել:
Նա նկատել է, որ Խաչատուրյանների ընտանիքը լավ չճանաչողներին թվում էր, թե նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Հայրն ունի թանկարժեք մեքենա, մեծ բնակարան, դուստրերը գեղեցիկ են ու մոդելների նման: Մի խոսքով՝ ամեն ինչ լավ է:

«Սակայն աղջիկների համար փակ թեմա էր իրենց հոր գործունեության բնույթը: Նրանք գեթ մի բառ այդ մասին չէին ասում: Ես գլխի էի ընկնում, որ դա հանցավորության հետ կապ ուներ, ու հարցեր չէի տալիս: Ես նրանց հյուր էի գնում միայն այն ժամանակ, երբ Միխայիլը տանը չէր լինում: Նա տան դռան մոտ տեսախցիկ էր տեղադրել, որ վերահսկեր մարդկանց ելումուտը, ինչպես նաև դուստրերի ամեն քայլը»,-մանրամասնել է աղբյուրը՝ հավելելով, որ տղամարդը, հավանաբար, առնչություն է ունեցել թմրանյութերի տարածման հետ:

«Հոր կողմից սեռական բնույթի գործողությունների մասին նրանք երբեք չեն պատմել, և հասկանալի է՝ ինչու: Իսկ ծեծի մասին միշտ պատմել են: Հիշում եմ՝ մի անգամ հանդիպեցի Մարիային. նա ամբողջովին կապտուկներով էր պատված: Պատմեց, որ հայրն է իրեն զենքով ծեծել: Ես զարմանում էի, թե ինչու նրանք այդ հրեշին չեն կարողանում սանձել: Իսկ քույրերն ասում էին, որ բարեկամների շրջանում նա թիվ մեկ հեղինակությունն է. ոչ ոք չէր հանդգնի նրան հանդիմանել»,-պատմել է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ եթե աղջիկները փորձեին ոստիկանություն դիմել, հայրը նրանց կոչնչացներ:

Հայտնի է, որ Խաչատուրյանն իր մոսկովյան բնակարանում ապրում էր դուստրերի հետ: Նրա կինը վաղուց հեռացել էր բնակարանից ու երեխաներին տեսնելու հնարավորությունից զրկվել: Պարզվել է, որ նա նաև 20-ամյա որդի ունի, սակայն տղան հոր հետ անհաշտ լինելու պատճառով տեղափոխվել է ու վարձով է բնակվում:
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
11:22 10.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
12:17 10.09.26
13:56 09.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
12:44 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02