«Մենք լսել գիտենք», - ԱՄՆ-ում իր առաջին այցով գտնվող Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կալիֆոռնիայի հայ համայնքին հավաստիացնում է, որ աշխատելու են բոլորի հետ, անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից եւ հավատքից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սփյուռքի նախարարությունն այլեւս սոսկ մեդալ հանձնողի դերում չի լինելու այլ մշակելու է Սփյուռքի հետ համագործակցության նոր ռազմավարություն, նշում է Մխիթար Հայրապետյանը, ավելացնելով՝ Հայաստանի նոր կառավարության համար արտոնյալներ այլեւս չեն լինելու նաեւ սփյուռքում: Երեւանն աշխատելու է բոլոր նրանց հետ, ով պատրաստ է նպաստել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը:
«Հայաստանի Հանրապետությունը պատմության մեջ առաջին անգամ սկսելու է հոգ տանել ձեր մասին: Ինչպես դուք մշտապես հոգ եք տարել մեր մասին, մենք էլ ձեր մասին ենք հոգ տանելու»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:
Չնայած դեռեւս չի ձեւավորվել ազգային կոնսենսուս, թե ով է հայը, սփյուռքի նոր նախարարն ինքն իրեն այդ հարցի պատասխանը տվել է. «Ինձ համար հայ է նա, ով զգում է իրեն հայ»:
Այսուհետ Սփյուռքի նախարարությունն աշխատելու է առավել բաց եւ թափանցիկ, հավաստիացնում է Մխիթար Հայրապետյան, հիշեցնելով, որ «Արի տուն» ծրագիրը շարունակելու է գործել նորացված գաղափարախոսությամբ եւ առավել արդյունավետ ֆինանսավորմամբ: Ծրագրի մասնակիցներին իրենց տներում հյուրընկալելու են Հայաստանի հայտնի դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, հիշեցրեց նախարարը. «Վարչապետն իր տանը 10 օրով կհյուրընկալի երեխայի: Սա նոր որակի վերաբերմունքի դրսեւորում է»:
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:49 10.09.26
12:17 10.09.26
13:56 09.09.26
12:44 10.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02