Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ Տ. Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը տարածել է հայտարարություն՝ հուլիսի 28-ին Երևան քաղաքի Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած եկեղեցամերժ ցույցի ժամանակ ցուցարար Արմեն Խաչատրյանի (նախկինում` հայր Եղիա) իր անունից տարածած հայտարարությունների մասին: Հայտարարությունը հրապարակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի ֆեյսբուքյան էջում:
«Արմեն Խաչատրյանըհայտարարել է, որ տարիներ առաջ իր և իմ` տեր Մինաս քահանա Մարտիրոսյանիս միջև կայացած զրույցի ընթացքում ես իբրև թե իրեն ասել եմ, որ դպրանոցի ներկայիս վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (ավազանի անունը` Արման) դպրանոցում ուսանելու տարիներին եղել է անկարգ սան, և իր (Արմեն Խաչատրյանի) հարցին, թե այդ դեպքում ես, որպես դպրանոցի տեսուչ, ինչու՞ չեմ հեռացրել նրան դպրանոցից, իբր թե պատասխանել եմ, որ Արման Սարոյանը կաթողիկոսի քրոջ որդու` Հայկ Պռոշյանի (ներկայումս` Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան) ընկերն է, ուստի այդ պատճառով ի զորու չեմ եղել նրան հեռացնել:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման խոսակցություն երբևէ տեղի չի ունեցել իմ և Արմեն Խաչատրյանի (նախկին հայր Եղիա) միջև, և վերջինիս կողմից իմ անձին եղած բոլոր վերագրումները լկտի սուտ և հերյուրանք են: Նախ ուզում եմ հստակ ընդգծել, որ Արման Սարոյանը (ներկայումս` Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) իմ տեսչության տարիներին անկարգ սան չի եղել և ընդհանրապես նրան դպրանոցից հեռացնելու որևէ պատճառ չի եղել: Երկրորդ հանգամանքն այն է, որ Գարեգին Բ Կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուսանելու տարիներին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է եղել` Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հետևաբար ես չէի կարող խոսքի մեջ շեշտել, թե Արման Սարոյանը կաթողիկոսի քրոջ որդու ընկերն է եղել: Այդ տարիներին Գարեգին Սրբազանը (Գարեգին Բ Կաթողիկոսը) եղել է Վազգենյան հոգևոր դպրանոցի վերատեսուչը, ում՝ բոլոր սաների հանդեպ անաչառ և անկողմնակալ վերաբերմունքը շատ հստակ է եղել:
Իհարկե տեսչական բազմամյա ծառայության փորձառությունն ինձ հուշում է, որ Արմեն Խաչատրյանի կողմից թերևս փորձ է արվելու այս հերքումը ներկայացնել իբրև պարտադրված մի գրություն: Ուզում եմ նրան խորհուրդ տալ, որ թույլ ճշմարտությունն առավել արժեքավոր է, քան պարարտ սուտը»:
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
10:33 10.09.26
11:49 10.09.26
12:17 10.09.26
11:22 10.09.26
13:56 09.09.26
12:44 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02