Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում ոստիկանության ծառայողների և միասեռականների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ չի տեսնում։
Այս մասին այսօր Կառավարությունում Tert.am-ի հարցին՝ կապված այն բանի հետ, որ հասարակական կազմակերպություն է դիմել ոստիկանապետին՝ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով, հայտնեց Վալերիյ Օսիպյանը։
Tert.am-ի հարցին, թե ըստ ոստիկանապետի՝ պատշա՞ճ էր ոստիկանության պաշտպանվածությունը, և որևէ բան չկա՞ր, որ իրենց կաշկանդում էր, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա և կարող է պաշտպանել և՛ իրեն, և՛ ՀՀ քաղաքացիներին։ Դա չի նշանակում, որ եթե մեկ-երկու քաղաքացու նկատմամբ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն և նրանք, օգտվելով այդ առիթից, մուտք են գործել ոստիկանության բաժին, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը թույլ է։ Այդպիսի բան չկա, ոստիկանությունը եղել է և կա ուժեղ, և որևէ մեկը չմտածի,որ կարող է ներխուժել ոստիկանության բաժանմունք. նա կստանա օրենքի ուժով համապատասխան գնահատական»։
Դիտարկմանը, թե արդեն ներխուժել են, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորել։
Դիտարկմանը, թե նախկին իշխանության օրոք ակտիվիստների նկատմամբ կոպիտ էին, հիմա միասեռականների նկատմամբ դարձել են հանդուրժող, Օսիպյանն ասաց.
«Հարգելի՛ լրագրող, Դուք սխալվում եք, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ նախկինում էլ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն»։
Հիշեցնենք, որ միասեռականների՝ ոստիկանության Կենտրոնի բաժին մտնելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
11:03 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02