ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում կասեցված է մոլեխաղեր խաղալու ավանդույթը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ամփոփելով 100 օրվա աշխատանքները:
«Բռնի կերպով, հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը ՔԿՀ-ներում կասեցված է, մենք չենք կարող դրանք ամբողջությամբ բացառել, քանի որ մարդիկ կարող են ցանկացած բանի վրա խաղալ, այդ թվում՝ նաև թիկունքի հետևում քար պահելու վրա: Բայց զառեր, խաղաթղթեր, նման առարկաները պարտադիր վերցվում են: Մենք մշակում ենք միջոցառումների պլան, որ դատապարտյալներն ունենան զբաղմունք ու ստիպված չլինեն զբաղվել մոլեխաղերով»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Անդրադառնալով պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կիրառմանը՝ Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման աննախադեպ ցուցանիշ է գրանցվել:
Նա մանրամասնեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման մասին 387 զեկույց է տրվել, նրանցից 192-ը հրաժարվել են, որ իրենց գործը ներկայացվի դատարան, գործերից 228-ը քննվել են դատարաններում և 84-ը բավարարվել են, մերժվել է 144-ը:
Արտակ Զեյնալյանը նաև նշեց, որ արդարադատության նախարարությունը դատապարտյալների կողմից ստացել է 160 ներման խնդրագիր:
«Ստացել ենք ներման 160 խնդրագիր, դրանցից 115-ն ուղարկվել են վարչապետի աշխատակազմ», - ասաց նախարարը՝ հավելով, որ առաջիկայում կձևավորվի նաև դիմումները քննող հանձնաժողով, որը կգլխավորի արդարադատության նախարարը:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
11:03 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02