Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Չեխիայի վարչապետին` խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից նրա ղեկավարած կառավարության հաստատվելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Չեխիայի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումը` վերահաստատելով Հայաստանի շահագրգռվածությունը քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման եւ մարդկային շփումների ակտիվացման հարցում:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայ-չեխական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացել Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում:
Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Չեխիայի կառավարության` զարգացմանն ու վերափոխմանն ուղղված որոշ ծրագրերում Հայաստանին ընդգրկելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման համատեքստում Չեխիան Հայաստանին կընդգրկի թիրախային երկրների շարքում:
Խոսելով հայ-չեխական տնտեսական կապերի մասին` Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիների ընթացքում այդ հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ` միաժամանակ նշելով, որ ներուժը դեռ սպառված չէ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է չեխ գործարարների կողմից ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության փոփոխությունից հետո արդեն իսկ նշանակված է տնտեսական հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմից համանախագահը եւ տարվում են հանձնաժողովի չորրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները:
Չեխիայի վարչապետն անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների կարեւորությանը: Անդրեյ Բաբիշը ներկայացրել է Չեխիայում ներքաղաքական դրությունը, գոհունակությամբ փաստել, որ երկրում արձանագրվում է կայուն տնտեսական աճ:
Չեխիայի վարչապետը տեղեկացրել է, որ Եվրոպական միությունում դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում, առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, ինչպես օրինակ փախստականների խնդիրները:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
11:03 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02