Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար:
Այս մասին հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը:
Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունն է: Նշվում է, որ ծրագրին €1.2 միլիարդ վարկտրամադրող շնորհատուն Գերմանիան է:
«Ադրբեջանն ու Գերմանիան ակնհայտորեն հաջող գործարք կկնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկելի Ադրբեջան այցելության ընթացքում: Սակայն որպես ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկելը պետք է ապահովի, որ իր գործողությունները խթանեն և ներկայացնեն եվրոպական արժեքներ և բերեն տևական արդյունքի քաղբանտարկյալների ազատման գործում, դյուրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումները»,- նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի իրավախորհրդատու Ադամ Ֆոլդեսը:
Ադրբեջանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցչությունը զգալիորեն սահմանափակել է իր գործունեությունը արտասահմանյան ֆինասավորման պետական գրանցման հետ կապված խնդիրների պատճառով:
«Անցյալ ամիս Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը հետայսու հիմնվի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքներին աջակցության վրա: Գերմանիան այդ երկրի հետ իր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով կառուցի»,- շարունակել է Ֆոլդեսը:
Հուլիսին Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են, որ ԵՄ-ն «որոշակի դրույթներ կիրառի` օգնելու տնտեսական հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի, փողերի լվացման, և հարկերից խուսափելու դեմ Ադրբեջանի մղած պայքարին և սատարի փողերի լվացման սխեմաների դեմ հետաքննությունների իրականացմանը, մասնավորապես` «Լվացքատան» գործում:
«Ադրբեջանական լվացքատունը» վերաբերում է ազդեցիկ անձանց կաշառելու համար նախատեսված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամին, որը ենթադրաբար հովանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Վերջինս օգտագործել է ֆիկտիվ ընկերությունները փողերի լվացման և եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպեսզի լռեցնի մարդու իրավունքների վերաբերյալ անկախ զեկույցները, ֆինանսավորի ընտրությունների կեղծ դիտորդական առաքելություններին և մաքրի Ադրբեջանի համբավը:
Ադրբեջանի կառավարության հետ ցանկացած գործարք կնքելու նպատակով բանակցելիս`Գերմանիայի կառավարությունը պետք է պահանջի ազատություն քաղբանտարկյալներին, ազատ և բազմակարծություն դավանող լրատվական դաշտ, ակտիվիստների` պայքարի և որոշումների կայացմանը մասնակցելու տարածք և կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ միջոցներ:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
11:03 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02