Աշխարհում մեծ տարածում է ստանում լողափնյա վոլեյբոլը: Մարզաձևն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում և բավականին դիտարժան է:
Հայաստանում նույնպես աշխատանքներ են տարվում լողափնյա վոլեյբոլը տարածելու և զարգացնելու համար, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի աջակցությամբ, օգոստոսի 24-ից Երևանում անցկացնում է ութօրյա տեսագործնական դասընթաց:
Միջոցառմանը մասնակցում են Երևանի,Գավառի և Աբովյանի 25 պատվիրակներ: Հաջորդ երկու ամիսներին կանցկացվեն 2-րդ և 3-րդ փուլերը: ՀԱՕԿ-ի հրավերով և աջակցությամբ աշխատանքները ղեկավարում է Շաիլեն Ռամդուն /Ֆինլանադիա /:
Նա երկար տարիներ հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականում,ապա տեղափոխվել է Ֆինլանդիա,ուր աշխատում է մարզիչ-հրահանգիչ:
Միջազգային ֆեդերացիայի ծրագրով պահանջվում է առավելապես երիտասարդ մարզիկներին և մարզիչներին ներգրավել դասընթացներում:

«Գործնական աշխատանքների համար հիանալի պայմաններ ունի «Գրանդ սպորտի» համալիրը: Այստեղի ավազե խաղադաշտը ոչնչով չի զիջում օլիմպիական ասպարեզներին: Հաճելիորեն զարմացած եմ:
Հայ մասնագետները նույնպես լավ են տիրապետում մարզաձևի գաղտնիքներին:Պարապմունքներում ընդգրկվածները 10-18 տարեկան պատանիներ են: Նրանց վարպետության աստիճանը պարզ կդառնա 2-4 տարի հետո: Աշխատում ենք նաև 20-21 տարեկան մարզիկների հետ: Նպատակ կա երիտասարդ խաղացողներին ընդգրկել նաև մարզչական աշխատանքում:
Ինքս, օրինակ, 16 տարեկանում եմ սկսել վոլեյբոլի խումբ ղեկավարել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սատարում է լողափնյա վոլեյբոլի զարգացումը Հայաստանում և առավելապես կարևորվում է մարզվողների ընդհանուր ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստականությունը,որոնց շնորհիվ հեշտ են լուծվում տակտիկական հարցերը»,- ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է Շաիլեն Ռամդուն:
52-ամյան Ռամդուն մինչ այցելությունը ուսումնասիրել է Հայաստանի վոլեյբոլի պատմությունը: Գիտի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Նինա Մուրադյանի, Եվրոպայի չեմպիոն Սերոբ Փլավչյանի մասին:Ենթադրում է,որ նպատակային աշխատանքների պարագայում լողափնյա վոլեյբոլը մեզանում լուրջ հաջողություններ կգրանցի:



12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02