Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում եմ, խորհրդակցությանը մասնակցել են մարզի կրթության ոլորտի պատասխանատուները, ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կոչ է արել ներկաներին խորհրդակցության ընթացքում բարձրաձայնել մարզի կրթության ոլորտիխնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Բարեփոխումների համատեքստում նախարարն անդրադարձել է նոր առարկայական չափորոշիչներին, դասագրքերին, դասապրոցեսի կազմակերպմանը, երեխաների ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն փոխվել է տնօրենների հավակնորդների հավաստագրման կարգը, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաև կառավարման խորհուրդների ձևավորման և դպրոցների տնօրենների ընտրության կարգերում. «Մինչև հիմա խորհուրդները գործել են՝ ոչ թե իրականացնելով իրենց վերապահված գործառույթները, այլ ծառայել են այսպես կոչված տեղի իշխանիկներին »,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Նախարարը տնօրեններին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովին ապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաև դրամահավաքությունը, սակայն աշխատանք տանել, որպեսզի դպրոցի կյանքին մասնակցություն ունենա համայնքը՝ ի դեմս ծնողների,տվյալ դպրոցի շրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն:
Անդրադառնալով ընդհանուր ներառական կրթությանը` նախարարն ընդգծել է, որ հատկապես այստեղ համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքի գործառույթն է ապահովել քաղաքացու կրթություն ստանալու իրավունքը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի և դպրոցների ավարտական քննությունների միասնական մոդելի ներդրմանը, որոնք նպատակ ունեն բարձրացնել դպրոցների ընդհանուր մակարդակը:
Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասը վերաբերել է ընդհանուր խնդիրներին, մյուս մասը առավել բնորոշ է եղել Տավուշի մարզին:
Ի պատասխան տնօրեններից մեկի հարցի` նախարարը տեղեկացրել է, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը, ըստ որի աշակերտների թվից բացի կիրառվելու է նաև գործակից ըստ դասարանների թվի:
Նախարար Արայիկ Հարությունյանը տնօրեններին հորդորել է լինել նախաձեռնող, միևնույն ժամանակ ընդգծելով, որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ կայացնողը պետք է լինի դպրոցը, ուստի պետք է տիրապետել սահմանված լիազորություններին և լինել վճռական:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02