«Հայաստանի տնտեսության զարգացման առումով շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այդ ոլորտում կատարվել է խորը ուսումնասիրություն:
«Այս ոլորտում բավականին աշխատանքներ եղել են կատարված, բայց մենք դա համարել ենք ոչ բավարար»,- նշեց նախարարը:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ այսօր Հայաստանում 27 մետաղական հանքավայր ունի շահագործման լիցենզիա:
«Մեր ուսումնասիրության արդյունքում՝ 27 հանքավայրից 10-ին տրվել են զգուշացումներ, քանի որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շահագործումն իրականացվում է օրենքով սահմանված չափանիշներից դուրս»,- ասաց Արթուր Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ոչ մետաղական հանքավայրերին, ապա 146 ոչ մետաղական հանքավայրի նույնպես տրվել են զգուշացումներ, որպեսզի վերացնեն իրենց մոտ առկա թերությունները:
Նախարարի խոսքով՝ զգուշացումը նշանակում է, որ ընդերքն օգտագործող ընկերությունները 90 օրվա ընթացքում պետք է իրենց կողմից վերացնեն բոլոր թերությունները. «Եթե 90 օրվա ընթացքում չվերացնեն, կզրկվեն լիցենզիայից: Այս գործընթացը լինելու է շարունակական, մենք կանգ չենք առնելու։ Դուք գիտեք, որ ՀՀ վարչապետի դիրքորոշումն այդ առումով բավական խիստ է, և հանքարդյունաբերության ոլորտը պետք է բերվի իրավական դաշտ»։
Անդրադառնալով Թեղուտի խնդրին՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ Թեղուտի վերաբերյալ կառավարությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, և խնդիրն այնտեղ հիմնականում կապված է պոչամբարի պատվարի շինարարական ռիսկերի հետ, քանի որ ժամանակին ճիշտ տեխնիկական եզրակացություն չի տրվել:
«Այդ ռիսկը թույլ չի տալիս գնալ բացարձակ աշխատանքների, և որպեսզի ճիշտ գնահատվի իրավիճակը, ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է շահագործումը: Դա ցավալի իրավիճակ է, քանի որ «Թեղուտ»-ի հանքավայրի շահագործման պատճառով 800 աշխատակից անգործ է մնացել, մենք մտահոգ ենք այդ առումով և փորձելու ենք հնարավորինս արագ տալ լուծումներ՝ հաշվի առնելով նաև ռիսկերը: Իհարկե մեզ համար առաջնահերթ է մնում հանքավայրի շահագործման անվտանգության խնդիրը»,- ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքներին՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ այստեղ ևս Բնապահպանության և ընդերքի տեսչության կողմից կատարվում են ուսումնասիրություններ:
«Այս իրավիճակը ցավոտ ենք գնահատում, քանի որ այդ ընկերության կողմից բավականին լուրջ ներդրումներ են իրականացվել, բայց չենք կարող հաշվի չառնել այն բնապահպանական խնդիրները, որոնք այսօր բարձրացնում են: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ պետք է ամեն ինչ անենք, որ չխաթարենք ներդրողի կողմից կատարված աշխատանքը և առհասարակ Հայաստան եկող ներդրումները, պետք է շատ զգուշավոր լինենք, միևնույն ժամանակ չպետք է մոռանանք բնապահպանական խնդիրները»,- նշեց Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ տեսչությունն արդեն ներկայացրել է իր եզրակացությունը, որ մեկ–երկու խնդիր է hայտնաբերել, որի վերաբերյալ պատրաստում է ՇՄԱԿ փորձաքննություն իրականացնել:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02