Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության պատասխանը.
«Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր էի ուղղել, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտնի սկանդալային շրջաբերականի հետ:
Այսօր ստացել եմ պատասխանը, որն ինչպես խոստացել եմ, հանրայնացնում եմ (տես ստորև):
Վարչապետի պատասխան գրության հեղինակները փորձել են իրավական հիմքեր ապահովել այդ շրջաբերականի համար, սակայն ողջ ներուժով ամրապնդել են իմ քննադատության հիմքերը, այս անգամ, նաև իրավական դաշտում շրջաբերականի ապօրինի լինելու հանգամանքը ընդգծելով:
1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Փոխվարչապետի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախարարի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին։
Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը հասցեագրված է ոչ միայն ՀՀ կառավարության անդամներին, այլև՝ Կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին, Վարչապետի ենթակա մարմինների ղեկավարներին։
2. Միևնույն ժամանակ հանձնարարականի տեքստում նույն հիմքով հանձնարարական է տրվում նաև վերոգրյալ մարմինների աշխատակիցներին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերոգրյալ օրենքը պահանջ նախատեսում է միայն փոխվարչապետերի և նախարարների համար, ընդ որում` խոսքը վերաբերում է միայն հրապարակային ելույթներին։
3. Ինչ վերաբերում է պետական մարմինների աշխատակիցներին, ապա վերջիններիս համար` որպես հանրային ծառայողների պարտականություն նախատեսված է միայն պահպանել քաղաքական չեզոքություն («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդված), ինչը նշանակում է, որ բացի քաղաքական հարցերից նրանք ազատ են իրենց դիրքորոշումը հայտնել, հետևաբար չեն կարող պատասխանատվության ենթարկել իրենց արտահայտած կարծիքի համար։ Ընդ որում, կառավարության պատասխանում որպես պատասխանատվության հիմք նշված է իրավական տեսանկյունից նոնսենս հանդիսացող կարգը:
4. Հայաստանի Հանրապետության Կառավարության աշխատակարգի 121 հոդվածի համաձայն, վարչապետի աշխատակազմում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ վարչապետը մակագրությամբ հանձնարարականներ է տալիս պետական կառավարման համակարգի մարմիններին` անմիջականորեն կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Սակայան խնդրո առարկայի կապակցությամբ նման որևէ գրություն վարչապետի պատասխանին կցված չէ:
5. Վարչապետը չի պատասխանել նաև իմ հարցին, կապված վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից նման կարգ սահմանելու իրավասության հետ:
Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հանձնարարականը ոչ միան սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվության ազատությունը, այլև համահունչ չէ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին», - գրել է Աշոտյանը։


12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
11:03 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02