Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (World Health Organization) աջակցում է ՀՀ-ում իրականացվող հակածխախոտային քաղաքականությանը, որի շրջանակներում օրենքի նոր նախագծի մշակմամբ նոր, առավել լուրջ կարգավորումներ է նախատեսվում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի վերահսկման ծրագրի համակարգող Քրիստինա Մաուեր-Շտենդերը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղված իր նամակով, որում մեծապես կարեւորում է Հայաստանի հստակ քայլերը` միանալու այն արևմտյան պետություններին, որոնք սահմանափակել են թե ավանդական, թե էլեկտրոնային սիգարետների (այդ թվում՝ տաքացնող ծխախոտային արտադրանքների) հանրային օգտագործումն ու գովազդն իրենց բնակչության շրջանում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` «ծխախոտի օգտագործման ԲՈԼՈՐ տարբերակները վնասակար են, այդ թվում նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերը (electronic nicotine delivery systems, ENDS) և տաքացվող ծխախոտային արտադրանքը (heated tobacco products, HTPs)»:
Ապացուցողական բժշկության վրա հիմնված պաշտոնական տվյալները փաստում են` մի շարք երկրներում օրեցօր տագնապալի արագությամբ աճում է էլեկտրոնային սիգարետների և տաքացվող ծխախոտային արտադրանքների օգտագործումը պատանիների և երիտասարդների շրջանում: Պատճառը տվյալ ապրանքներն արտադրող ընկերությունների ապակողմնորոշող և մոլորեցնող մարքեթինգային ռազմավարությունն է, որն ակնհայտ նպատակ ունի քողարկելու իր արտադրանքի՝ մարդկանց առողջությանը հասցվող վնասի մասին տեղեկատվությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է էլեկտրոնային ծխախոտի վնասակարության մասին
Հայաստանում ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակման գործընթացը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության ներքո է: Այս առումով ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ, համաձայն Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի, տաքացվող ծխախոտային արտադրատեսակները ենթակա են օրենսդրական նույն կարգավորումների, որոնք գործում են բոլոր այլ տեսակի ծխախոտային արտադրատեսակների համար:
ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին հրավիրում է բոլոր և հատկապես ծխող քաղաքացիների ուշադրությունն այս հիմնախնդրին և կոչ անում տեղեկացված լինել հայաստանյան շուկայում հայտնված այս նոր արտադրանքների վնասակարության մասին:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
11:03 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02