Ցորենի ներկրման հետ կապված արդեն պայմանավորվածություն կա, որ սեպտեմբերի 1-ից Հայաստան ուղարկվող բեռների տեղափոխման սակագները զեղջվում են 52 տոկոսով եւ դա անժամկետ է: Իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով, վրացական հատվածում 52 տոկոս զեղչելու դեպքում հայկական բեռները Երևան կհասնեն 1 տոննան 24 դոլար նվազ արժեքով։
Հարցին, թե եթե բեռները գալիս էին մեքենաներով, այդ դեպքո՞ւմ էր ավելի էճան, թե հիմա, երբ 52 տոկոսով զեղչվել է ջրային, ապա նաեւ երկաթուղային ճանապարհով բեռները տեղափոխելիս երկաթուղու սակագները, նախարարը պատասխանեց, որ այդ հաշվարկները չունեն. «Տարբեր մեքենաներ են, տարբեր բեռներ են, կախված բեռի քանակից»:
Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ պայմանավորվածության մեջ նշված է, որ առանձին դեպքերում բեռնափոխադրումները կարող են իրականացվել նաեւ մեքենաներով: Նա ասաց, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի իր գործընկերոջ հետ. «Այդ «առանձին դեպքերը» բացված չեն և մենք հիմա խնդիր ունենք պարզելու, թե դրանք ինչին են վերաբերում՝ կուտակումներին, ծովի ալեկոծությանը, թե այլ դեպքերին», - ասաց նախարարը։
Նա նաեւ նշեց, որ եթե ճիշտ են հաշվարկները, որ ցորենը պետք է թանկանար տոննայի մեջ 50 դոլարով, ապա այս զեղչի կիրառման դեպքում, կթանկանա ընդամենը 25 դոլարով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Դա, ըստ վրացական կողմի, պայմանավորված է Վերին Լարսում մեծ հոսքի եւ կուտակումների հետ: Այդ արգելքը վերաբերում է բոլորին, այդ թվում նաեւ Վրաստանի քաղաքացիներին ու կազմակերպություններին:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02