Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ հնավայրում հնագիտական պեղումներ են իրականացվել: Այս տարի պեղումները կենտրոնացվել են երկու հատվածում` ամրոցում և արտաքին բնակատեղիում: Պեղումներն իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ։
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ամրոցում պեղումներն իրականացվել են միջնաբերդից հյուսիս-արևելք գտնվող հարթ հատվածում, որտեղ բացվել են կանոնավոր ճարտարապետությամբ, շարերով և մուտքերով կառույցների հատվածներ: Գլխավոր պատի հաստությունը 3 մ է, իսկ մյուս պատերինը` 1.5 մ: Վերջիններիս բարձրությունը հասնում է մոտ 2 մետրի:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանի փոխանցմամբ, արձանագրվել է շինարարական մի քանի փուլ, որոնք կարելի է թվագրել Ք. ա. 8-րդ դարի կեսից մինչև 6-րդ դարի ավարտն ընկած ժամանակահատվածով: Գտնվել են կավածեփ հատակներ, այրված շերտեր, ինչպես նաև` ամբողջական սափորիկ, որը կարելի է թվագրել Ք. ա. 7-5-րդ դարերով: Միքայել Բադալյանի խոսքով, հայտնաբերվել են կարասների, տարատեսակ խեցեղենի բեկորներ, իլիկի գլուխներ, կենդանական ոսկորներ:
«Ակնհայտ է, որ ուշ փուլում սենյակների հատակի մակարդակը բարձրացվել է: Նման պատերով և ճարտարապետությամբ կառույցներ կարծես թե չեն ֆիքսվել Սևանի հարավային ավազանի երկաթեդարյան որևէ ամրոցում»,-ասել է Մ. Բադալյանը:
Պեղումներ են իրականացվել նաև ամրոցից հարավ գտնվող արտաքին բնակատեղիի հարավ-արևմտյան հատվածում: Բացվել է 2 մ լայնությամբ կիսակոպտատաշ քարերով հզոր պատի մի հատված` մոտ 16 մետր: Ֆիքսվել են կավածեփ հատակներ, տնտեսական հոր, ինչպես նաև կցապատեր: Հնագիտական արշավախմբի ղեկավարի խոսքով, իրենք գործ ունեն բնակատեղիի արտաքին պարսպաշարի մի հատվածի հետ:
Համաձայն նախնական շերտագրական դիտարկումների` այս կառույցը կարելի է թվագրել հետուրարտական ժամանակաշրջանով Ք. ա. 7-րդ դարի վերջ-6-րդ դար: Հավանաբար այն բարձրացվել է Ք. ա. 8-7-րդ դարի շերտերի վրա: Այս տեղամասից գտնվել են տարատեսակ խեցեղենի և շարժական կրակարանների հատվածներ, մետաղե բեկորներ, կենդանական ոսկորներ և այլն: Պատի հարավ-արևմտյան արտաքին անկյան քիչ հյուսիս ձգվող երկայնքով ուշ փուլում (հավանաբար հելլենիստական) արվել են թաղումներ: Այստեղ բացվել է խմբային և քիչ հյուսիս` մեկ կարասային թաղում: Հնամարդաբանական նյութը ներկայում ուսումնասիրում է ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
Վերջին հինգ տարիներին Օձաբերդում իրականացված պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ հուշարձանը մեծ պոտոնցիալ ունի: Այն կարող է դառնալ կարևոր պատմամշակութային և զբոսաշրջային կենտրոն տարածաշրջանում:
Օձաբերդի պեղված տեղամասերը կկոնսերվացվեն մինչև հաջորդ պեղաշրջանը։



.jpg)



Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02