Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հայ գործարարների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ նշել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը: Նա մի շարք հարցեր է բարձրացրել Փաշինյանի առջեւ՝ նշելով. «Ինչ պետք է անել, որ Հայաստանում լինի կայունություն, հանդարտություն, կանխատեսելիություն, փոխգործակցություն տարբեր խմբերի միջեւ: Մենք չէինք ցանկանա, ու Հայաստանում, Աստված չանի, անկայությունուն լինի, եւ քաղաքական ռիսկեր առաջանան:
Երկրորդ, բիզնեսի համար կարեւոր է, թե որքան է շահութաբերությունը: Այսօր մենք մրցունակ չենք Վրաստանի ու անգամ Բելառուսի համեմատ: Ո՞րն է Հայաստանի եկամտաբեր ընկերությունը: Ես այս հարցը տվել եմ բոլոր նախորդ վարչապետներին: Ինչ եկամտաբերություն ունեն այս կամ այն ոլորտի ընկերությունները: Ասենք կարո՞ղ եք ասել, որ այս ոլորտում աշխատող ընկերությունը ունի այսքան եկամտաբերություն: Հայաստանում բոլոր հարկերը վճարելուց հետո պետք է գործարարն ավելի շատ գումար աշխատի, քան ավելի անվտանգ ու ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրում»:
Ռուբեն Վարդանյանը կոչ արեց անցնել թվերի լեզվի, որ գործարարները հասկանան, թե որ ոլորտում կարող են ներդրում անել, որքան կլինի վերադարձելիությունը, ինչպիսին կլինեն հարկերը. «Հայաստանում խնդիր է այն, որ եթե անգամ ամեն ինչ օրենքով ես անում, ներդրված գումարը հետ բերելու ռիսկերը շատ բարձր են: Օրինակ բանկային ոլորտում դրանք 6 տոկոսով ցածր են, քան Վրաստանում:
Ինչպես անել, որ ձենռնտու լինի ներդրում անելը Հայաստանում: Վրաստանում 6 հարկատեսակ է, Հայաստանում՝ 18: Ի՞նչ եք անում, որ Հայաստանում էլ լինի 6 հարկատեսակ: Հայաստանում հարգանքի բացակայությունը ներդրողի նկատմամբ ֆանտաստիկ է»,-հայտարարել է գործարարը: Նա նաեւ հարցրել է, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունն ու կառավարությունը սփյուռքի համար, այդ թվում Ռուսաստանի:
Անդրադառնալով եկամտաբերության վերաբերյալ հարցին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում անգամ մինչեւ հիմա չգիտեն, թե մեկ կգ կարտոֆիլի ինքնարժեքն ինչքան է:
«Դուք ասում եք Հայաստանը Վրաստանի հետ մրցունակության խնդիր ունի, դրա պատճառներից մեկն այն է, որ Վրաստանում գուցե կոռուպցիայի մակարդակը էնպիսին չի եղել, ինչպես Հայաստանում: Մենք չենք ասում, որ ամենախելոքն ենք, ոչ մեկիդ աջակցության կարիքը չունենք, բոլոր հարցերը կլուծենք: Հիմա եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում ասել, թե որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, էդ հարցում էլ դուք օգնեք, դուք ասեք, թե որն է: Ի վերջո, այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: Ես զարմանում եմ, որ դուք այդքան ներվ եք ունեցել 5-6 վարչապետի նույն հարցը տվել եք ու արձանագրել, որ նրանք դա չգիտեն: Դուք շատ լավ թիմ ունեք, պարոն Վարդանյան, ասեք, թող հաշվեն, տան կառավարությանը, ես էլ թուղթը գրպանումս պահեմ, որ հաջորդ անգամ հարցնելուց հանեմ, ասեմ, եկամտաբերությունն այսքան է»:
Ռուբեն Վարդանյանն արձագանքեց, որ իրենք պատրաստ են օգնել այդ հարցում:
Ինչ վերաբերում է կառավարման համակարգի արդյունավետությանը, Փաշինյանն ասել է. «Ինչո՞ւ Հայաստանում պետք է 17 նախարարություն լինի, ինչով են նրանք զբաղված իրենց բազմաթիվ աշխատակիցներով: Մեր երկրում պետք է նախարարություններ էլ փակվեն, պետք է միավորվեն, պետք է հակամարգն օպտիմալանա: Օրինակ, Տրանսպորտի նախարարության կառուցվածքը քննարկելիս, պարզվում է Հայաստանում կար առաջարկ նավավարի հաստիքներ բացել»:
ՀՀ վարչապետը նաեւ նկատել է, որ հիմա Հայաստանում բարեփոխվում է հարկային օրենսգիրքը, ավելի պարզեցվում է, կնվազեցվի եկամտային հարկը, փոքր բիզնեսի համար որոշ հարկեր ընդհանրապես կհանվեն:
«Բանկային համակարգում վարկային տոկոսադրույքների նվազման գործընթաց ունենք եւ շուտով սոցիալական բնակարանաշինություն ենք սկսելու, որտեղ հիփոթեքային աննախադեպ ցածր տոկոսադրույք է լինելու: Հայաստանում երբեք 5,5 տոկոս վարկ չի եղել, իսկ այսօր երիտասարդ ընտանիքներին կարող են նման հիփոթեքային վարկ տալ»:
Փաշինյանն անդրադարձել է նաեւ Ռուսաստանում հայ համայնքի խնդրին՝ նշելով, որ նախկինում Հայաստանի կլանային պատերազմները տեղափոխվել են համայնքային մակարդակ, սփյուռքի մակարդակ. «ԻՆչպես Հայաստանում են եղել խմբավորումներ, այդպես էլ սփյուռքում են ձեւավորվել խմբավորումներ: Հիմա այդպես չէ»:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02