Այսօր «Ժառանգության», Երևանի բնակչության և ողջ հայ ժողովրդի համար մեկնարկում է մի կարճ ընտրապայքար, որի ավարտին՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի իշխանությունը վերադառնալու է ժողովրդին: «Շառլ Ազնավուրի» հրապարակում Երևանի ավագանու ընտրություններին իր «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկը տալիս այսպես ասաց քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այն ավագանին, այն քաղաքապետը, որին դուք եք ընտրելու, պատկանելու է ձեզ»,- ասաց նա՝ նշելով, որ իր ընտրությունից հետո ՀՀ քաղաքացին չպետք է տրտնջա,-մեր խնդիրն է, որ Երևանի լուռ և ոչ այնքան լուռ մեծամասնությունն արտահայտի իր ընտրությունը: Ընտրեք ազատ, ընտեք արդար, որովհետև սա լինելու է նոր քաղաքապետարան, նոր ավագանի, որը բոլոր հարցերը լուծելիս հաշվետու է լինելու Ձեզ»:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ եթե ինքը վայելի երևանցիների մեծամասնության քվեն, իր համար մեծ պատիվ կլինի լինել Երևանի հանրային այնպիսի ծառայողներից մեկը, ով լինելու է իր համաքաղաքացիների կողքին, կայացնելու է որոշումներ միմիայն քաղաքացիների հետ խորհրդակցելու արդյունքում:
«Սեպտեմբերի 23-ին Երևանն ունենալու է քաղաքացիական քաղաքապետարան, վերկուսակցական քաղաքապետարան,- ասաց նա՝ հավելելով, որ մասնագետներով շրջապատված՝ իրենք լուծում են տալու մեր քաղաքի բոլոր խնդիրներին,- Միասին կերտելու ենք ազատ, անկախ, արժանապատիվ քաղաքապետարան»:
«Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն նաև ներկայացրեց, որ իրենք շատ ուրախ են, որ շարքային քաղաքացին հիմա գիտակից է, «ունի ուղեղ» և սեպտեմբերի 23-ին հանուն Երևանի պետք է որոշի՝ ով է լինելու իշխանությունը, որը ոչ թե իշխելու է, այլ ծառայելու է:
«Կեցցե՛ Երևանը, կեցցե՛ Հայաստանը և կեցցե՛ ազատ ընտրությունը, որը մեր պարտականությունն է լինելու սեպտեմբերի 23-ին»,- եզրափակեց իր ելույթը քաղաքապետի թեկնածուն:
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02