ARM | RUS |

Եթե գաղտնալսման օպերացիայի նպատակը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հրաժարականներն են, գոնե այս պահին դա չպետք է տեղի ունենա. Ստյոպա Սաֆարյան

11.09.18 | 18:55

Tert.am -ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է ԱԱԾ և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակայնացման հեղինակների ինքնությանը, նպատակներին, թիրախներին:

-Ձեր գրառումներից կարելի է դատել, որ արդեն իսկ որոշել եք, որ խոսակցության գաղտնալսումը և դրա հրապարակայնացումը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:

-Ակնհայտորեն այլ երկրի հատուկ ծառայություններ են օգնել կամ իրականացրել գաղտնալսումը: Եվ կարծում եմ, որ մի քանի, մասնավորապես, տեսանյութում հայկական ազգանունների ռուսահունչ արտասանության ձևերն անգլերենով՝ առանց «հ»-երի, այդ տիտրերի, ընդհանուր առմամբ, թարգմանության որակը, որն անգլերեն մտածողություն չէ, ցույց է տալիս, որ ռուսախոս հեղինակի ձեռքի գործ է. Հարությունյանը գրում է՝ Առուտյունյան, Սաակյան, Վագե, նույն կերպ էլ անգլերենով… չգիտեմ՝ մտածված է արված, թե ոչ, քննությունը ցույց կտա, բայց մի բան ակնհայտ է, որ որևէ երկրի ԱԱԾ պետին ձայնագրելը, գաղտնալսելը այսպես պատահական բան չէ:



-Եթե ռուսներն են արել, ուրեմն ի՞նչ նպատակով. Դուք ասում եք՝ ռուսներն են արել, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:

-Ապրե՛ք, կարևոր հարց եք տալիս: Ամբողջ հարցն այն է, որ կարծես թե ներքին արդարադատության մասով պարզեցումներ մտցվեցին Պուտին-Փաշինյան հանդիպման արդյունքում: Ե՛վ Ռուսաստանի իշխանության մեջ, և՛ Հայաստանի նախկին իշխանությունների շրջանում կային համատեղ շրջանակներ, որոնք չէին ուզենա, որ այդ թեման փակվեր: Եվ կարծում եմ՝ ահագին տխրեցին, երբ Նիկոլ Փաշինյանն արեց մի հայտարարություն, որը շատ խիզախ էր և, ակնհայտորեն, ոչ միայն իր, այլև Պուտինի անունից էր, որ ներքին, մեկը մյուսի կողմից միջամտություն չի եղել: Այսինքն՝ Պուտինը որևէ մեկի համար չի բարեխոսելու: Սա կարող է դուր չգալ ՌԴ այն իշխանական շրջանակներին, որոնք ձեռք ձեռքի տված գործում են Հայաստանի նախկին իշխանությունների հետ: Եվ, ահա, պայմանավորվածությունը խաղի նոր կանոնների շուրջ կարող էր դուր չգալ նաև ռուսաստանյան այդ շրջանակներին, որոնք հրապարակել են:

-Բայց Ռուսաստանի հատուկ ծառայությունը կարո՞ղ էր «վեր թռչել» իր երկրի բարձր իշխանություններից:

-Բավականին վաղուց եմ նկատում, որ ռուսական էլիտայի հետ ինչ-որ բան է կատարվում, որը մենք շատ վատ ենք տեսնում: Մենք դրա հայկական արտացոլանքները տեսել ենք: Հայաստանի, լավ բառ չեմ օգտագործում, բայց կուրատորները փոխվել են, որովհետև չեն կարողացել էֆեկտիվ քաղաքականություն իրականացնել… ես կարող եմ մի բան ասել՝ Պուտինն իրավամբ ակնհայտորեն հիմքեր ունի դժգոհ լինելու այն մարդկանցից, ովքեր զբաղվել են հայաստանյան քաղաքականությամբ: Կլինի դա Ղարաբաղյան հարցի, թե էներգետիկ քաղաքականության մասով: Եվ առիթ ունեցել եմ ասելու, որ տպավորություն ունեմ, որ Պուտինն անձամբ է ուզում իր ձեռքը վերցնել Հայաստանի հարցերի կարգավորումը՝ գոնե այս փուլում: Հիմա այս խորապատկերին կարող ենք ուղղակի նկատել, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանում դուրս մղված ինչ-ինչ շրջանակներ, որոնք գործում են Հայաստանի նախկին իշխանությունների հետ համատեղ, կարող է իրենց դուր չգալ այդ ամբողջ նոր վիճակը, որովհետև Փաշինյանն արել է մի հայտարարություն, որը, կրկնում եմ, Պուտինի անունից արված հայտարարություն է: Այսինքն՝ վերջ, Պուտինը ո՛չ Քոչարյանի համար է խնդրում, ո՛չ մյուսների համար: Այս կտրվածքով սա կարող էր դուր չգալ ասածս շրջանակներին: Ես չգիտեմ՝ ՌԴ-ի ներսում ղեկավարությունն ինչպես սրան կվերաբերվի, բայց մի բան ակնհայտ է, որ երբ Լավրովը մտահոգություններ էր հայտնում, ենթադրում եմ, որ տեղյակ էր այս ձայնագրությունից, որովհետև ոչ մի փաստ չի ներկայացրել:

- ԱԱԾ և ՀՔԾ պետերն ասացին, որ հրաժարական չեն տալու: Համարում եք, որ չպե՞տք է հրաժարական տան:

- Ես համարում եմ, որ հրաժարական պետք չէ տալ, քանի որ եթե այդ օպերացիայի թիրախներից մեկը նրանց հրաժարականներն էին, ապա դա պետք չէ անել: Այս պահին գոնե: Այսինքն՝ ակնհայտորեն Հայաստանի ներքաղաքական կայունությունը, անվտանգությունը խաթարող օպերացիա է իրականացվել, և այդ հաշվարկներից մեկն այդ պաշտոնյաների հրաժարականներն են: Այս կտրվածքով՝ չի կարելի անել այն, ինչը պլանավորել են օպերացիայի հեղինակները՝ անկախ տեսագրության բովանդակությունից:

– ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսվող հեռախոսային խոսակցությունն արդեն իսկ որակվեց հայկական «Ուոթերգեյթ»: Սա իրո՞ք չհարվածեց մեր պետական կառույցներին, որոնցից մեկը՝ ԱԱԾ-ը, Հայաստանի պատմության մեջ, ըստ կայքերից մեկի հարցումների, ամենաբարձր վարկանիշն ունի:

-Եթե ասեք՝ անզգուշություն են թույլ տվել, կասեմ՝ այո, եթե ասեք, որ խոցելի են եղել այդ ղեկավարները արտաքին դերակատարների կողմից գաղտնալսման առումով, կհամաձայնեմ, եթե ասեք, որ, այնուամենայնիվ, ականջահաճո չէ կենցաղային բառամթերով խոսելը, կասեմ այո, ասեք, որ որոշ մտքեր բազմանշանակ են, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք կարող են տալ, էլի կհամաձայնեմ: Բայց, համենայն դեպս ինձ համար՝ իբրև քաղաքագետի, սկզբունքային է հետևյալը. ինչի՞ է ցանկանում հասնել այս քաղաքական տեխնոլոգիա ու օպերացիա իրականացնողը: Եթե թիրախն այն է, որ իշխանությունները հրաժարական տան, ապա չի կարելի անել:

- Ասում եք՝ կենցաղային առումով ոչ ականջահաճո, բայց այնտեղ բաներ կային, որ խոսում էին հենց այն «հեռախոսային արդարադատության» մասին, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում այլևս չկա: Ստացվում է, որ պետական 2 օղակներ միջամտում են:

-Այն, որ դատական համակարգը պետք է հիմնահատակ փոխվի, սա պարզ է: Եվ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը մեկնաբանեցին, որ խոսքը վերաբերել է դատավորի մտահոգություններին և վկաների կաշկանդվածությանը: Այս առումով, այո, այդ մարդկանց ազատության մեջ լինելը, նախկին ազդեցիկ պաշտոնյաների և փողատերերի ազատության մեջ լինելը, այո, եղել է կաշկանդող հանգամանք: Ներեցեք, եթե Սահմանադրական դատարանի անդամն է հարցազրույց տալիս և ասում՝ Դուք մտածել եք իմ և ընտանիքիս անվտանգության մասին, ապա Դուք ի՞նչ եք պատկերացնում՝ այդ դատավորը, որը նման գործ պետք է քններ, չունե՞ր մտածելու բան: Ես չեմ արդարացնում: Ես որևէ մեկին չեմ արդարացնում: Եվ ավելին, շարունակում եմ պահանջել, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին փոխի: Համատարած: Բայց եթե նախկին ռեժիմի կողմից նշանակված դատավորներից մեկը, ՍԴ անդամը, կանգնում, նման բան է ասում, ի՞նչ եք կարծում՝ նա միակը պետք է լիներ, որ մտածեր իր անվտանգության մասին: Գործի հիմնավորվածության մասին: Եվ թույլ չեմ տա, անկեղծ ասած, ասել, որ ուղիղ հրահանգ են տվել, բայց այն, որ այդ դատավորները պատրաստ են նաև նոր իշխանություններին հլու-հնազանդ ծառայել, դրանում կասկած չունեմ: Հենց դրա համար պետք է փոխվի, և մեզ բացարձակ պետք չէ այնպիսի դատարան, որը երեկ ստանում էր զանգեր, այսօր սպասում է, որ իրեն զանգեն, եթե չեն զանգում՝ ինքն է զանգում: Այդ փաստն ունենք, իրենք չէին զանգել, ինքն է զանգել: «Բա ինչ անեմ», «բա ոնց անեմ», «բա հիմքերը»: Այսինքն՝ սա մեր դատական համակարգն է, ես չեմ զարմացել:

-Չեք զարմացել, բայց հակասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

-Դե Նիկոլ Փաշինյանն էլ ինքը «լայվով» ասում է, որ եթե ես զանգող լինեի, բա մնացածն ինչո՞ւ են դրսում: Մնացած որոշումների դեպքում ինչո՞ւ չեմ զանգել:

- Մի հարց ևս. նաև այս ձայնագրությունից երևաց, որ ռուսական կողմի այն դժգոհությունները, թե ինչու ՀԱՊԿ-ում Խաչատուրովին չեն փոխում, հետո քրեական հետապնդում սկսում, մերոնք ասում էին՝ ինչ է եղել որ, այնպես չէ, որ միայն ռուսական կողմն է ունեցել, և Վանեցյանն ասում է՝ պետք չէ Խաչատուրովին ձերբակալել:

-Դա քաղաքական որոշում է, մենք կարող ենք դա վիճարկել, բայց դա արդարադատության հետ կապ չունի: Այսինքն՝ խոսքը քաղաքական նրբանկատության և էթիկետի մասին է: Դա էլ հարց է, քանի որ նույն ՀԱՊԿ անդամները ինչ պետք է խորհրդակցեին Հայաստանի հետ, և ինչու են Հայաստանից պահանջել նման բան: Պրոցեդուրալ առումով ոչ մի բան չի խախտվել: Հայաստանին չի արգելվում որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում սկսել, բայց, այո, զրույցում, ակնհայտ է, որ քննարկվում է այդ խնդիրը: Վանեցյանն, ակնհայտորեն, խորհուրդ էր տալիս չանել նա, բայց նա էլ իրավաբան տղա է, նրա համար միգուցե քաղաքականությունը չէ կարևոր,նրա համար կարևորը ապացույցներն են: Նա էլ ասում է՝ եթե արել է, ուրեմն պետք է պատասխան տա: Այլ բան է, որ քաղաքական հարթության վրա կարող ենք քննարկել քայլերի գրագիտությունը, պրոֆեսիոնալիզմը, ընտրված ժամանակը: Բայց սա, նորից եմ ասում, արդարադատության հետ կապ չունի:

-Ամփոփենք՝ այս պատմությունից ԱԱԾ-ը չտուժե՞ց:

- Ակնհայտորեն հարված հասցվեց: Ավելի շատ՝ պրոֆեսիոնալ որակին: Բայց, չգիտեմ, միգուցե լինեն մարդիկ, որոնք իրենց գնահատականը կտան, ես գոնե գիտեմ, որ իմ երկիրը միշտ է անպաշտպան եղել. «Հոկտեմբերի 27» ենք տեսել, վարչապետ են վերացրել, ինչի՞ մասին է խոսքը:


Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերությունները ներկայում գտնվում են բարձր մակարդակի...

13:48

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Բայրամովն ու Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

13:35

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության...

12:57

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի...

12:53

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն դոլարով

Հայաստանից արտահանումը նվազել է 6.7%-ով, առևտրային հաշվեկշիռը վատացել՝ 480 մլն...

12:35

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան...

12:18

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դոլար

Հուլիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն...

12:11

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական...

11:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02