«Սա դավադրություն է, սա հանցագործություն է Հայաստանի պետականության նկատմամբ»,-Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը:
Նա նշեց, որ հանձնարարել է ԱԱԾ-ին, ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության։
Ն. Փաշինյանն ասաց, որ դեռևս երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր էր, թերում հրապարակել էր տեղեկություն, որ՝ «մեր տեղեկություններով որոշ օլիգարխների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր և, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ»:
«Բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, ապօրինի զինված խմբավորումները սափրագլուխների և ախրանաների տեսքով, հայտնաբերվելու և ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են»,- հայտարարեց վարչապետը:
Ն. Փաշինյանն ասաց, որ այստեղից ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում է այս պահից իրականացնել ռեյդեր օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին:
«Պարոնայք Արթուր Վանեցյան և Վալերիյ Օսիպյան, երկու ժամից ես լսեմ ձեր զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին: Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լումա, ամեն կոպեկ, ամեն դոլար», -նշեց նա:
Ն. Փաշինյանը դիմեց Հայաստանի նախկին նախագահներին. «Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե մարտահրավերը տեսեք, դե հիմա սպասեք»։
Նա նաև ասաց, որ ԱԱԾ-ից և ոստիկանությունից պահանջում է երկու ժամվա ընթացքում կարգ ու կանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում. «Եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, մենք էլի ձևերը գիտենք, են կամուֆլյաժս կհագնեմ և հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք Հայաստանի Հանրապետությունում։ Բայց Հայաստանում պետք է շարունակի տիրել սիրո և համերաշխության մթնոլորտ»։
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
13:56 09.09.26
12:17 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
18:02 09.09.26
09:08 09.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02