Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանդիպում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

«Սպասում ենք, որ մեր հարցերի պատասխանը լսենք իրենից», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մեկը։
Նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը, հիշեցնենք, հրաժարական էր տվել օգոստոսի 31-ին։
«Նախկին գյուղապետի հրաժարականից հետո մարզպետը ներկայացրել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, և հենց այդ ժամանակ ավագանու, դպրոցների, մանկապարտեզի տնօրենի մոտ հայտարարել էր, որ հոկտեմբերի 21-ին ընտրություն է լինելու։ ԺՊ-ն էլ հայտարարել է, թե գյուղում 45 օրյա հեղափոխություն է անելու», - իրավիճակը ներկայացրեց համայնքի բնակիչը՝ նշելով, որ իրենք դեմ են ԺՊ-ին։
«Հիմա էլ ինչ-ինչ պատճառներով, հնարավոր է նաև նախկինի արատավոր երևույթները շարունակելով՝ չեղյալ են համարել հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունները։ Շատ լավ ենք հասկանում, թե որն է իրենց միտքը, թե ինչու ընտրության օր չեն նշանակում, բայց մենք դա թույլ չենք տալու։ ԺՊ-ին այսօր եփում, հասունացնում են, որ բերեն, դարձնեն գյուղապետ։ Մենք էլ ենք պայքարի մեջ եղել, ամբողջ գյուղով կանգնել ենք վարչապետի կողքին, և հիմա ի՞նչ է նշանակում, պետք է ինչ-որ մեկին բերեն նշանակեն մեր գլխին։ Չի լինելու այդպիսի բան», - ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ այս պահին սպասում են մարզպետի պարզաբանմանը։
«Իր նշանակած ժամանակավոր պաշտոնակատարն այսօր մեր գյուղում անելիք չունի։ Ոչ ինքն է գյուղացիներին ճանաչում, ոչ էլ՝ գյուղացիներն իրեն», - ասաց Նոր Գեղիի բնակիչը։
.jpg)
Աղբյուրը՝ aysor.am
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02