Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Քննչական Կոմիտեի և Ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից զրկված էին, քանի որ խուզարկության ավարտին հատուկ գործողություն իրականացնող խումբն առգրավեց գլխավոր խմբագրի համակարգիչը և 3 այլ համակարգիչների կոշտ սկավառակները, որոնք պարունակում են նաև լրագրողական, առևտրային և անձնական տվյալներ:Հիմքը համացանցում տարածված տեղեկատվությունն էր, իբրև ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալված աղմկահարույց հեռախոսազրույցը դրա տարածումից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, տեղադրել էր մեր կայքը, հետո՝ հեռացրել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել էր մեր և ոլորտին տիրապետող փորձագետների կողմից՝ հավաստելով, որ Google որոնողական համակարգի սխալի արդյունք է: Մասնավորապես, համակարգը սխալ էր ցույց տվել տեղադրման օրը և ոչ միայն այդ նյութի: Ըստ Google-ի՝ սեպտեմբերի 11-ին ԱԱԾ և ՀՔԾ տնօրենների հրատապ հրավիրած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս Yerevan.Today-ը տեղադրել էր երկու օր շուտ, ինչն աբսուրդ է: Այդ որոնման արդյունքն իսկ փաստում էր, որ խնդիր կա Google որոնման համակարգում: Նույն որոնման համակարգի սխալների շարքում էր նաև այն, թե մի քանի այլ կայքեր ևս տեղեկությունն ավելի վաղ են տեղադրել: Այս ամենի մասին համապատասխան հիմնավորմամբ խուզարկությունից օրեր առաջ հանդես եկավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Այդ օրերին եղան հրապարակումներ, հերքումներ, պարզաբանումներ, բայց, ըստ երևույթին, իրավապահ մարմիններն ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին: Նպատակը, երևի, այլ էր…
Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր նաև հայտնաբերել գաղտնալսող սարքեր և այլ նյութեր՝ կապված այդ ձայնագրության հետ:
Մեր տպավորությամբ, սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևութների քնադատությամբ և փորձ է խաթարելու կայքի բնականոն աշխատանքը: Սա միտված է մեր օրինակով «դաս» տալ ազատ ու հիմնավորված քննադատական խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին: Սա անուղղակի պարտադրանք է՝ ազատ մտածելն ու արտահայտվելը փոխարինելու ներքին գրաքննությամբ:
Այս գործելաոճը մեզ հայտնի է դեռ Սովետմիության տարիներից, որն իր գագաթնակետին հասավ անկախ Հայաստանի 90-ականներին, երբ փակվում էին իշխանության տրամաբանության գծից շեղվող կուսակցություններ և լրատվամիջոցներ: Լրատվադաշտի համախմբված պայքարը՝ այս արատավոր գործելակերպի դեմն առնելու, անցած տարներին հաջողություն արձանագրեց, իսկ այժմ, ցավոք, վերադառնում են մեր պատմության ամոթալի էջերը: Մեր երկրում, ստացվում է, իրավական համակարգը շարժվում է ֆեյքերի և ֆեյքային տրամաբանությամբ գործող իշխանական թերթի թելադրանքով:
Ազատ, անկաշկանդ ու տրամաբանված, հիմնավորված քննադատությունը յուրաքանչյուր իշխանության համար կարևոր գործիք է սխալներից հնարավորինս զերծ մնալու, և չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը շարժվի այս գիտակցումով:
Մենք պատրաստվում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով:
Սևակ Հակոբյան
Yerevan. Today կայքի գլխավոր խմբագիր
18.09.2018թ.
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
13:48
13:35
12:57
12:53
12:35
12:18
12:11
11:34
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
18:02 09.09.26
10:04 10.09.26
09:08 09.09.26
12:17 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02